Գարեգին Բ կաթողիկոսը Սյունիք և Արցախ է մեկնել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական քառօրյա այցով մեկնեց Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությանը Գորիսի «Զանգեր» հուշարձանի մոտ դիմավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանը թեմի հոգևոր դասի հետ միասին, Գորիսի համայնքապետ Առուշան Առուշանյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, զինվորականներ և Գորիսի համայնքայիններ։

Ավանդական աղուհացի արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին և հավաքված ժողովրդին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀԲԸՄ նախագահի և հոգևոր դասի հետ միասին մեկնեց Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորեցին Գորիսի բնակիչներ և զինվորներ։ «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, մուտք գործեց տաճար, ուր սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի և Արցախի անսասանության, Սյունյաց աշխարհի և նրա ժողովրդի անվտանգ, խաղաղ  ու բարօր կյանքի համար։

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկա ժողովրդին։

«Սիրելի սյունեցի հավատավոր զավակներ Մեր, այցելել ենք ձեզ հետպատերազմյան դժվարին իրավիճակի, դառը հարվածների և նեղությունների դիմագրավման այս ժամանակահատվածում։ Եկել ենք ի մոտո հաղորդ լինելու ձեր մտահոգություններին ու խնդիրներին, նաև Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունը վերստին բերելու ձեզ։

․․․Մենք քաջատեղյակ ենք ազգային-հայրենական մեր կյանքի այս վճռորոշ շրջանում ձեզ պատած դժվարությունների, ձեր առջև ծառացած մարտահրավերների մասին։ Արցախյան վերջին պատերազմում մեր թանկագին զավակները նահատակվեցին, ունեցանք վիրավորներ, անհայտ կորածներ, գերեվարվածներ, տասնյակ հազարավոր տեղահանված խաղաղ բնակիչներ։ Տարածքային կորուստների պատճառով նաև Սյունյաց աշխարհի բնակավայրեր սահմանամերձ դարձան Ադրբեջանի հետ՝ դրանից բխող խիստ մտահոգիչ հետևանքներով։ Ադրբեջանը սանձարձակ ոտնձգություններ է կատարում նաև Հայաստանի սահմանների նկատմամբ, մասնավորապես Սյունիքի, Գեղարքունիքի գյուղական որոշ համայնքների տարածքների հանդեպ», – ասաց Հայրապետը։

«Սիրելիներ, խռովքի մեջ է ամենքիս հոգին, խռովքի մեջ է համայն հայությունը։ Սյունյաց աշխարհի Մեր զավակներիդ ստեղծագործ ու խաղաղ կյանքի բնականոն ընթացքն է խաթարված, ավելին՝ ապահովության ու անվտանգության լրջագույն խնդիրն է հառնած։ Սակայն Մենք գիտենք, որ ձեր ոգին անկոտրում է, ձեր հարազատ հողին կապվածությունը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը ամուր են ձեր սրտերում ու հոգիներում։ Դուք ձեր պապերից ու հայրերից ժառանգել եք քաջություն ու կորով՝ օրհասական հանգամանքներում ձեր հայրենի տունն ու օջախը պաշտպանելու, անսասան լինելու հայրենյաց պաշտպանության դիրքերում և արիաբար կանգուն մնալու հարազատ հողին։ Այս փորձությունը ևս, քաջարի սյունեցիներ, ազգովի կհաղթահարենք՝ միայն թե, մեր հերոս նախնիների ոգեշունչ պատգամի համաձայն, մեր արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք, ամուր պահենք մեր նվիրումը հայրենիքին ու մեր սրբազան արժեքներին։ Հաստատուն մնանք հավատի մեջ, անկոտրում՝ նեղությունների ու դժվարությունների առջև։ Ամուր պահենք միմյանց հանդեպ քրիստոսապատվեր սերն ու հզոր միասնությունը, որի առջև նահանջում են փորձությունները և զորանում ու ամրապնդվում է լավատեսության ոգին», – ասաց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ Հայոց Եկեղեցին և եկեղեցականները հանապազօրյա իրենց աղոթքով ու ծառայությամբ սյունեցիների կողքին են՝  Աստծո խոսքով զորացնելու, դժվարությունների ու փորձությունների մեջ Տիրոջ օգնության խոստումը փոխանցելու, նրանց խիզախությունն ամուր պահելու։

Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ Հայոց Եկեղեցին թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ հետպատերազմյան օրերին իր ձայնն է բարձրացրել միջազգային, միջեկեղեցական, միջկրոնական ատյաններում Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող ոտնձգությունները խստորեն դատապարտելու կոչով, գերիների ազատ արձակման համար հրատապ աշխատանքներ իրականացնելու հորդորով և ի պաշտպանություն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի արդար իրավունքի։

Այցի առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Սյունիքի մարզային իշխանություններին, համայնքապետերին, որոնք և այսօր, ինչպես պատերազմական դժվարին օրերին, համայնքների բնակիչների հետ ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Հայրապետական գնահատանք և օրհնություն փոխանցվեց նաև Սյունյաց թեմի հոգևոր սպասավորներին՝ առաջնորդական տեղապահի գլխավորությամբ, հավատավոր մեր ժողովրդի հավատն ու ոգին ամուր պահելու, Աստծո խոսքով հավատավոր իրենց հոտին զորացնելու ու մխիթարելու, սահմանամերձ դարձած բնակավայրերում արիասիրտ ծառայությունը շարունակելու համար։

Վերջում Հայոց Հայրապետը հայցեց, որ Բարձրյալ Տերը օգնական ու զորակից լինի ամենքին՝ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում ճշմարտությունը ճանաչելի դարձնելու և արդարության հասնելու ջանքերը արդյունավորելու։ Նորին Սրբությունը նաև աղոթեց, որ Աստված խաղաղ ու անվրդով պահի հայրենի մեր երկիրը, և Տիրոջ պահապան Սուրբ Աջի առջև նահանջեն բոլոր չարիքներն ու փորձանքները մեր կյանքից։

Արարողությունից հետո հայրապետական պատվիրակությունը համայնքապետերի ուղեկցությամբ այցելեց Գորիսի զինվորական պանթեոն, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակներ զետեղեցին անմար կրակի և հիշատակի խաչքարի առջև, ապա Արցախյան երկրորդ պատերազմում զոհված քաջորդիների շիրիմների առջև Նորին Սրբության գլխավորությամբ հոգևոր դասը աղոթեց նրանց հոգիների հանգստության համար։

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակությամբ այցելեց Շուռնուխի սահմանամերձ համայնք, ուր Հայոց Հայրապետին դիմավորեցին համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը և համայնքի բնակիչները։

Փոխանցելով ժողովրդին իր հայրական սերն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը՝ Նորին Սրբությունն իր զորակցությունը բերեց շուռնուխցիներին։ Վեհափառը նշեց, որ սյունեցիները ազգային-ազատագրական պայքարում իրենց աննկուն ու անպարտ ոգու շնորհիվ դարերի մեջ քաջերի համբավ են վաստակել և մեր օրերում ևս սահմանին սյունյաց քաջերի ինքնակազմակերպված խմբերի դրսևորած արիությունն ու հայրենի հողը պաշտպանելու հարցում սկզբունքայնությունը ևս այդ ոգու անուրանալի արտահայտությունն են։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը բնակիչների հետ զրուցեցին տիրող անհանգստությունների ու առկա խնդիրների, կյանքի բնականոն ընթացքի խաթարման և վտանգների մասին։

Իր զրույցում Նորին Սրբությունը հավաստիացրեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի ջանքեր գործադրել բարձրաձայնելու սահմանամերձ համայնքներում բնակվող մեր ժողովրդի խնդիրները և հետամուտ լինելու իրավունքների պաշտպանությանը, ապա հորդորեց նախնյաց օրինակով ամուր և աննահանջ մնալ իրենց հավատի և հույսի մեջ՝ կառչած հարենի հողին, իրենց օջախներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց նաև շուռնուխցիների տներ, զրուցեց ընտանիքների հետ, ծանոթացավ առկա դժվարություններին։

Նորին Սրբությունը նաև իր օրհնություններն ու բարեմաղթանքները բերեց շուռնուխցի նորապսակ մի զույգի, որ տեղեկանալով Հայոց Հայրապետի այցի մասին, մասնավոր ցանկություն էր հայտնել արժանանալու հայրապետական օրհնության։

Վերադարձին Ամենայն Հայոց Կաթողիկոսը զրույց ունեցավ համայնքապետերի հետ, որոնց թվում էր նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Երեկոյան Հայոց Հովվապետը հանդիպում ունեցավ Սյունյաց թեմի հոգևոր դասի հետ՝ եկեղեցականներին վերստին բերելով իր հայրական օրհնությունն ու գնահատանքը իրենց նվիրյալ ծառայության համար։

Հանդիպմանը քննարկվեցին հետպատերազմյան շրջանում՝ առկա դժվարին իրավիճակում, Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի, իրականացվող սոցիալական, հոգեխնամ ծրագրերին։

Նորին Սրբությունը թեմի հոգևոր սպասավորների ուշադրությունը մասնավորապես հրավիրեց զոհվածների, անհայտ կորածների և գերության մեջ գտնվողների ընտանիքներին, վիրավորներին և նրանց հոգևոր խնամքին։