Միջին ցուցանիշը 360 հազար դրամ է՝ ամսական․ Ջանջուղազյանն անդրադարձավ պարգևավճարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2024 | 22:41
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի երկու անդամներ կապ են հաստատել փրկարարների հետ
19.05.2024 | 22:12
ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար. Զախարովա
19.05.2024 | 22:00
Սոցիալական ցանցերի ալգորիթմները ձեզ ավելի լավ գիտեն, քան դուք ինքներդ
19.05.2024 | 21:44
Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել
19.05.2024 | 21:38
Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ
19.05.2024 | 21:31
Երևանում անցկացվել է «One Run-First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 21:10
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են․ եղանակային պայմանները բարդացրել են գործընթացը
19.05.2024 | 21:00
Եկեղեցի-պետություն բաժանման, թագավոր օծելու և քաղաքացիական կրոնի մասին. ապաքաղաքական զրույց Ստեփան Դանիելյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 20:46
Որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան՝ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ՀՀ ԱԳՆ
19.05.2024 | 20:37
Բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը․ Ալիև
19.05.2024 | 20:08
Իրանի նախագահին ուղեկցող թղթակիցը մանրամասներ է հայտնել
19.05.2024 | 19:59
Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին
19.05.2024 | 18:32
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է, փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր
19.05.2024 | 17:27
Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
19.05.2024 | 17:15
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Բոլորը

ՀՀ պետական կառավարման համակարգում ամսական աշխատավարձերի ու պարգևավճարների միջին ցուցանիշը 2020թ-ին կազմել է ամսական 360 000 դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը`պատասխանելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի` պարգևավճարների մասին հարցին։

Թե պետական կառավարման համակարգի քանի աշխատակից որքան աշխատավարձ ու որքան պարգևավճար է ստացել, նախարարի պաշտոնակատարը չբարձրաձայնեց:

«Մինչև 2019թ-ը մենք ունեինք զարգացման տարբեր փուլերում ձևավորված վարձատրության ոչ միասնական համակարգ։ Օրինակ` կար ֆինանսների նախարարություն, որտեղ մոտավորապես 20 տարի բյուջեի մասին օրենքով նախատեսվում էր պարգևատրման համար առանձին տող, և կային պետական մարմիններ, որոնք չունեին պարգևատրման համար առանձին նախատեսված ֆոնդեր»,- նշեց Ջանջուղազյանը։

Նրա խոսքով՝ պետական մարմիններն ունեին արտաբյուջետային հաշիվներ։ Օրինակ` ֆինանսների նախարարության կամ ՊԵԿ-ի աշխատողին լրացուցիչ հատուցում էր հատկացվում ֆինանսական բացահայտումների համար` որպես աշխատանքի մոտիվացիա։ Նույն նպատակով ճանապարհային ոստիկանության ծառայողներին խախտումներ արձանագրելու համար պարգևատրման սխեմա է ներդրվել։

«Բայց ամբողջ խնդիրն այն է, որ համակարգը միասնական չէր։ Կային մարմիններ, որտեղ պարգևատրման չափը X չափի էր, մեկ այլ տեղ` Y չափի։ Իսկ կային մարմիններ, որտեղ ընդհանրապես հատուցման որևէ հնարավորություն չկար»,– ասաց Ջանջուղազյանը` հավելելով, որ 2019-ին ԱԺ-ի կողմից արտաբյուջետային հաշիվների դադարեցման շնորհիվ այս իրավիճակը փոխվեց։ Այսօր, ըստ նրա, մոտեցումը միասնական է` անկախ այն հանգամանքից, թե պետական ծառայողը ՃՈ-ի, ՊԵԿ-ի, թե այլ կառույցի աշխատակից է։

Իսկ ապագայի համար պետական կառավարման մոդելը, ըստ Ջանջուղազյանի պետք է լինի պետական ծառայողի կատարած աշխատանքին համարժեք։ Նրա խոսքով` միայն նրա համար, որ մարդը ներկայանում է աշխատավայր, նա չպիտի վարձատրվի, այլ պետք է վարձատրվի կատարած աշխատանքին համարժեք։

Նշենք, որ այսօր ՀՀ–ում գործող օրենսդրական կարգավորմամբ` պետական համակարգի ամսական պարգևավճարի չափը չպեըք է գերազանցի պետաշխատողի ամսական աշխատավարձի 30 տոկոսը։

Մանրամասները՝ տեսանյութում: