Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները ամբողջությամբ տեղավորվում են Նյուրենբերգի զինվորական տրիբունալի գործողությունների շրջանակում. «Մաաթ» կենտրոն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՅԴ Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբից հայտնում են, որ Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների եգիպտական «Մաաթ» կենտրոնի միջազգային մարդասիրական իրավունքի բաժանմունքը հրապարակել է «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը ռազմական գործողությունների ընթացքում (Ղարաբաղյան պատերազմը որպես ուսումնասիրության առարկա)» փորձագիտական ուսումնասիրությունը։

Հեղինակները, միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ սկզբունքերի ու կարգավորումների՝ հատկապես «Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին» Ժնևի 1949 թ. կոնվենցիայի և վերջինիս 1977 թ․ արձանագրությունների լույսի ներքո վեր են հանում 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների բոլոր դրսևորումները՝ մասնավորապես քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունները, ահաբեկչական խմբավորումների ներգրավումը, արգելված զինատեսակների օգտագործումը՝ ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ, ռազմագերիների և պահվող այլ անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, հիվանդանոցների, բուժօգնության կետերի, կրոնական հուշարձանների, կենսական ենթակառուցվածքների, լրագրողական առաքելությունների թիրախային ռմբակոծումները, քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունները և այլն։

Առանձնապես ներկայացվում են ռազմական գործողությունների ժամանակ կամ դրանց արդյունքում խոցելի խմբերի՝ կանանց, երեխաների, տարեցների և գերիների իրավունքներն ու նրանց հետ վերաբերմունքի միջազգային պարտավորությունները։

Ըստ հեղինակների՝ Ադրբեջանական վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները, որոնց զոհ են դարձել 41 քաղաքացիական անձինք, իսկ ռազմական գործողությունները հանգեցրել են 110․000 քաղաքացիական անձանց տեղահանման և տասնյակ հազարավորների՝ մշտական բնակության վայրերի կորստի, ամբողջությամբ տեղավորվում են Նյուրենբերգի 1945 թ․ միջազգային զինվորական տրիբունալի կանոնադրությամբ նախատեսված ռազմական գործողությունների շրջանակում։

Ուսումնասիրությունն ավարտվում է մասնագիտական խորհրդատվությամբ։

Ամբողջական ուսումնասիրությանը, անգլերենով և արաբերենով, կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: