Ինչո՞ւ բոլորով չեք միավորվում, որ հեռացնեք այս իշխանությանը․ քաղաքացին՝ Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Լուսավոր Հայաստանը» մեր ժողովրդին տալիս է հետևյալ ուղերձը՝ դուք ունեք հնարավորություն, դուք ունեք այլընտրանք: Մեր կարգախոսն է. «Կա այլընտրանք, քվեարկի՛ր»: Այս մասին Արմավիրի մարզի մի քանի համայնքների բնակիչների հետ հանդիպման ընթացքում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ամբողջ երկրում մեդիաներով «փաթեթավորումն» այն մասին է, որ դուք այլընտրանք չունեք՝ կա՛մ գործող իշխանության օգտին պետք է քվեարկեք, կա՛մ նախկին իշխանությունների:

27 տարվա բարքերի արդյունքն էր, որ եղավ հեղափոխություն, հեղափոխությունից հետո մարդիկ եկան իշխանության, որոնք չկարողացան հեղափոխության արդյունքները կապիտալիզացնել, մեր բոլորի իղձերը դարձնել իրականություն և երկիրը զարգացնել: Եղավ նաև այս ազգակործան պատերազմը: Մեզ պետք է շանս առաջ շարժվելու համար. կա երրորդ ճանապարհը, դա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է, որտեղ համախմբված են պրոֆեսիոնալներ… Չի եղել մի դեպք, որ մենք պետական շահը մի կողմ դնենք: Ի՞նչ անենք, որ այս խայտառակ վիճակից կարողանանք դուրս գալ»,-ասաց Մարուքյանը:

«Ինչո՞ւ բոլորով չեք միավորվում, որ ավելի հեշտ լինի այս իշխանություններից ազատվելը»,- դիմելով Էդմոն Մարուքյանին՝ հարցրեց քաղաքացիներից մեկը:

«Ամեն ուժ ունի իր գաղափարախոսությունը, իր ծրագիրը, իր մոտեցումները: Մենք ժողովրդի պատգամը կատարողն ենք, մեզ ժողովուրդն անդադար ասել է՝ չմիանաք ոչ մի ուժի»:

Մանրամասները՝ տեսանյութում: