Հայկ Մարությանն ու Ստեփանակերտի իր գործընկերը ստորագրել են 2021-2023 թթ. համագործակցության ծրագիրը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով մայիսի 29-ից Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ Ստեփանակերտի պատվիրակության անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ինչպես նաև Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին. այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև ստորագրվել է 2021-2023 թթ. համագործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են հայկական երկու պետությունների մայրաքաղաքների ղեկավարները: Այն հնարավորություն կտա փոխգործակցություն ծավալել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

«Երևանն ու Ստեփանակերտը մշտապես համագործակցել են տարբեր բնագավառներում, և մենք ունեինք ծրագիր, որով շարժվում էինք առաջ: Ցավոք սրտի, եղավ պատերազմը և մեր ծրագրերը փոխվեցին: Հիմա շատ կարևոր է հետպատերազմյան իրավիճակում Ստեփանակերտի վերականգնումն ու մուտքը բնականոն կյանք: Երևանը մշտապես եղել է, կա և կլինի Ստեփանակերտի կողքին, մանավանդ այս դժվարին օրերին: Ստորագրված փաստաթուղթը փաստացի մեր առաջիկա տարիների համագործակցության ծրագրին է, դրանում տեղ են գտել երկու քաղաքների ավագանիների և ստորաբաժանումների ղեկավարների առաջարկները: Կսկսենք այսօր, կշարունակենք առաջիկա տարիներին և պե՛տք է վերականգնենք Ստեփանակերտը», – ընդգծել է Հայկ Մարությանը:

«Պատերազմի դժվարին օրերին մենք միշտ ենք զգացել Երևանի աջակցությունը: Տեղյակ եք, որ ֆինանսական զգալի օգնություն է մեզ տրամադրվել և, օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետին ու ավագանու անդամներին՝ նման որոշման համար: Այդ միջոցները տրամադրվել են ինչպես քաղաքի բնակիչներին, այնպես էլ ուղղվել են Ստեփանակերտի վերականգնմանը: Երկու քաղաքների միջև կնքված պայմանագրի նպատակը ևս համատեղ ջանքերով հայկական երկրորդ մայրաքաղաքի վերականգնումն է»,- նշել է Դավիթ Սարգսյանը:

Որպես «Երևան-Ստեփանակերտ» թարմացված համագործակցության ծրագրերի մեկնարկ՝ մայիսի 30-ին Հանրապետության հրապարակին հարող Խաչքարերի պուրակում բացվել է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը: Արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին ծանոթացել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Երկու քաղաքապետերը շրջել են տաղավարներում, զրուցել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այցելուները հնարավորություն ունեին համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչք: Առանձին տաղավարներով ներկայացված էին նաև արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները: Արցախի տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ: