Հողեր ազատագրողը հողեր հանձնողի հետ բանավեճի չպիտի գնա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին բանավեճի հրավիրելու առաջարկով: Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանն անդրադարձավ հարցին, թե այդ առաջարկի վերաբերյալ ինչպիսի արձագանք կա Ռոբերտ Քոչարյանի կողմից, նա պատրա՞ստ է մասնակցել նման բանավեճի:

«Որպես «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ ես հետևյալ կերպ եմ իրավիճակը տեսնում. ՀՀ երկրորդ նախագահը, Արցախի Հանրապետության առաջին նախագահը, որն ազատագրել է հողեր, չպետք է որևէ իրավիճակում բանավեճի մեջ մտնի մի անձի հետ, ով հողեր հանձնող է, մի մարդու հետ, որի նշանակած նախարարն արդեն իսկ հայտարարում է, որ վերջինս հաշվի չի առնում ՀՀ շահերը:

ՀՀ շահերը հաշվի չառնողը ՀՀ շահերին դեմ գնացողն է: Նման անձի հետ բանավիճելու իմաստ և նպատակահարմարություն առհասարակ չեմ տեսնում:

Կարող եմ ասել նաև, որ հանրության ստվար զանգված կա, որը նման միջավայրը տեսնելով, միայն զայրույթ է զգալու, որովհետև Փաշինյանի նկատմամբ հանրային ընդվզումն ու բողոքը այնպիսին չեն, որ նրա հետ պետք է բանավիճել, ինչ-որ բան ասել կամ չասել»,- նշեց Վարդևանյանը՝ հիշեցնելով ռազմագերիների հարցը:

«Եթե այդ անձը որևէ ադեկվատ պատասխան չի տվել ռազմագերիների վերաբերյալ հարցին, նրա հետ ինչի՞ շուրջ բանավիճել»,- հավելեց Վարդևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: