2017թ.-ի կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը 180 երկրների շարքում 107-րդ տեղում է. Վարուժան Հոկտանյան

Լուրեր

12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

2017թ.-ի կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը 180 երկրների շարքում 107-րդ տեղում է. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Սա ոչ թե շարքային քաղաքացիների գնահատական է, որ չասեն, թե նրանք սոված են, աղքատ են,  այլ փորձագետների և գործարարների,  ընդ որում ոչ թե հայաստանցի, այլև Հայաստանի հետ շփվող փորձագետների ընկալումը»,- նշեց Վարուժան Հոկտանյանը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի»  զեկույցի համաձայն՝ Հայաստանի ԿԸՀ 2017թ. արժեքն է 35, այն  Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ միասին 180 երկրների շարքում կիսում է 107-ից 110-րդ տեղերը: Կոռուպցիայի ընկալման համաթվի մեթոդաբանությամբ՝ 0 միավորը նշանակում է բացարձակ կոռումպացված, 100 միավորը նշանակում է բացարձակ մաքուր։

2017-ին Հայաստանի հարևան երկրներում կոռուպցիայի ընկալման համաթիվը հետևյալ պատկերն է ստացել՝ Վրաստան 56 միավոր` 46-րդ տեղ, 2016թ. – 57 միավոր` 44-րդ տեղ, Թուրքիա 40 միավոր` 81-րդ տեղ, 2016թ. – 41 միավոր` 75-րդ տեղ, Ադրբեջան 31 միավոր` 122-րդ տեղ, 2016թ. – 30 միավոր` 123-րդ տեղ, Իրան 30 միավոր` 130-րդ տեղ, 2016թ. – 29 միավոր` 131-րդ տեղ:

Մանրամասները՝ տեսանյութում: