Արկադի Խաչատրյանը՝ ԼՀԿ նախընտրական ցուցակում չընդգրկվելու մասին

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեկնաբանել է, թե ինչու չի ընդգրկվել ԼՀԿ նախընտրական ցուցակում։

«Նկատի ունենալով տարաբնույթ ասեկոսեների և բամբասանքների տարածման հանգամանքը, ինչպես նաև ԶԼՄ-ներից ստացվող հարցադրումները՝ ես ևս հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակում իմ ընդգրկված չլինելու հանգամանքը իմ որոշման արդյունքն է, որը պայմանավորված է Օրենսդիր մարմնում իմ գործունեությունը չշարունակելու և ինձ շատ ավելի հոգեհարազատ ֆինանսատնտեսական ոլորտ վերադառնալու իմ ցանկությամբ։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Լուսավոր Հայաստան»-ի իմ գործընկերներին փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի համար։

Նույնիսկ անկուսակցական լինելով հանդերձ՝ միշտ եղել եմ և կմնամ «Լուսավորչականության» և ազգային միասնականության գաղափարների կրողը։ Համոզված եմ, որ կրթության և գիտության զարգացումը պետք է լինի մեր երկրի ապագա զարգացման հիմքն ու առանցքը։

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության առջև ներկայումս ծառացած լրջագույն մարտահրավերները, նախ և առաջ՝ անվտանգության խնդիրը, հնարավոր է լուծել միայն մեր միասնականությամբ և համախմբմամբ։ Չկա ավելի մեծ չարիք, քան մեր ժողովրդի պառակտումն է, թշնամանքի, անհանդուրժողականության և անվստահության սերմանումը։ Միթե՞ չենք հասկանում, որ թշնամին հենց դա է ուզում։

Անկախ գալիք ընտրությունների արդյունքներից՝ կոչս բոլոր քաղաքական ուժերին կլինի՝ որևէ պարագայում չգնալ վենդետաների, հանուն մեր պետականության պահպանման և ժողովրդի անվտանգության, հանուն զոհված և հերոսացած հայորդիների հիշատակի՝ վեր կանգնել նեղ կուսակցական շահերից, ապահովել ազգային միասնականությունն ու համախմբումը, ստեղծել ազգային համերաշխության հարթակ, հրավիրել բոլոր պրոֆեսիոնալ, բանիմաց, փորձառու և տեսլական ունեցող մարդկանց, այդ թվում՝ սփյուռքից, առանց «սևերի և սպիտակների»։ Ի հեճուկս թշնամու՝ մենք ուղղելու ենք մեր մեջքը, անելու ենք դա բոլորս միասին, ուս ուսի տված, անելու ենք գիտելիքով, քրտնաջան աշխատանքով և մեր միասնականությամբ։

Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո պլանավորում եմ վերադառնալ ֆինանսատնտեսական պրոֆեսիոնալ դաշտ և ակադեմիական ոլորտ և շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ինչպես դա արել եմ նախորդ քսան տարիներին։

Քաղաքականության մեջ կլինեմ այնքանով, որքանով դա կլինի անհրաժեշտ մեր երկրի տնտեսական զարգացմանն ուղղված բարեփոխումների և ծրագրերի իրականացման, վերկուսակցական, ազգային շահերի ապահովման համար։

Ներողություն եմ խնդրում բոլոր այն ընկերներից, համակիրներից և առհասարակ ընտրողներից, որոնց հիասթափեցրել եմ իմ այս որոշմամբ։

Ես միշտ եղել եմ Ձեր առջև ազնիվ, առաջնորդվել եմ իմ մտքի, խղճի, սկզբունքների և օրենքի թելադրանքով, ներդրել եմ իմ ունեցած գիտելիքները, փորձն ու հոգին, միշտ ծառայել, ծառայում և ծառայելու եմ ի շահ մեր երկրի և ժողովրդի, հանուն Հայաստանի տնտեսական զարգացման և ֆինանսական կայունության ապահովման։

Շնորհակալ եմ վստահության համար։

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և մեր ժողովրդին»,- գրել է Խաչատրյանը։