Գիտնականների աշխատավարձերի բարձրացումը կկանխի՞ ուղեղների արտահոսքը. գործուն քայլերից մինչև փիար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

Արդեն հայտնի է, որ գիտաշխատողների բազային աշխատավարձը մինչև 2025 թվականն աստիճանական կբարձրանա շուրջ 4 անգամ. փոփոխությունը հաստատվել է Կառավարության նիստում: Եթե, օրինակ, գիտաշխատողի աշխատավարձն այսօր 138 հազար դրամ է, հաջորդ տարի կլինի 367 հազար դրամ, իսկ 2025-ին՝ 553 հազար դրամ:

Սա վերաբերում է միայն բազային աշխատավարձին, այլ ոչ ծրագրային ֆինանսավորմանը: Աշխատավարձի բարձրացում կունենան միայն այն գիտաշխատողները, որոնք կամավոր կատեստավորվեն:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը սա դրական քայլ է համարում և կարծում, որ այս կերպ ուղեղների արտահոսքի մասնակի կրճատում տեղի կունենա: Նա, սակայն, շեշտում է՝ կառավարության այս քայլը բավական չէ. ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է գիտության հենքի արդիականացումը:

ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանը նույնպես գիտության զարգացման հարցում կարևորում է գիտական կառույցների տեխնիկական հագեցվածությունը, շենք-շինությունների պահպանումը և մի շարք այլ գործոններ: Ակադեմիկոսի խոսքով՝ տարիներ շարունակ տարերային որոշումների արդյունքում գիտության ոլորտի բյուջեն այդպես էլ կայուն աճ չի ապահովել:

Կենսաֆիզիկոս Սասուն Գևորգյանը, որը 10 տարուց ավելի է՝ աշխատում է Թայվանում, այն կարծիքին է, որ աշխատավարձերի բարձրացումը, այն գումարները, որոնց մասին խոսվում է, գիտության զարգացման հարցում էական նշանակություն չեն ունենա, ավելին՝ նա դա ծիծաղելի է համարում:

Նրա խոսքով՝ գիտության ֆինանսավորման աղբյուրները հայտնի են ողջ աշխարհում՝ ասպիրանտների վարձի փոխհատուցում, պետական և մասնավոր հիմնարկներից դրամաշնորհների ձեռքբերում, համալսարանների՝ անշարժ և շարժական գույքով ապահովում, նվիրատվության աղբյուրների որոնում: Գիտնականի համոզմամբ՝ Հայաստանում չեն աշխատում այդ ուղղություններով:

Հավելենք, որ վերոնշյալ փոփոխությամբ նախատեսվում է նաև գիտական ղեկավար պաշտոնների, այդ թվում՝ գիտական խմբի ղեկավարի և գիտական ստորաբաժանման ղեկավար պաշտոնների (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն) աշխատավարձերի նորմավորում: Օրինակ՝ գիտական ստորաբաժանման ղեկավարը այսօրվա 141․400 դրամի փոխարեն 2025-ին կստանա 477․200 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան