Ի գիտություն ԱԺ պատգամավորի՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթուղթ չունեցող թեկնածուների. ԿԳՄՍՆ-ն հաղորդագրություն է տարածել

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է տեղեկանք. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեք օր անընդմեջ հանգստյան օրեր են, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է, որ գերատեսչության Ընդհանուր բաժինը, չնայած հանգստյան օրվան, մայիսի 29-ին աշխատելու է ժամը 10։00-ից 18։00-ն (հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2): Թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ից 18։00-ն, Ընդհանուր բաժին ներկայացնել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը։

Թեստավորման գործընթացը մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում․ մասնակցելու համար պետք է ներկայանալ 12։30-ին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի հայերենի իմացության ստուգման կարգը և հարցաշարը՝ այս հղմամբ: