Առաջարկում եմ, որպեսզի ընտրություններին մասնակցող և չմասնակցող բոլոր ուժերը հրատապ համախմբվեն՝ փորձելով փոխել վարչապետի պաշտոնակատարին. Վազգեն Մանուկյան

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի հետ կապված: Հայտարարությունը՝ ստորև.

Պետությունների միջև փոխհարաբերություններում՝ լինի դա համագործակցություն, դաշնակցություն, թե թշնամություն, միջազգային օրենքներով առաջնորդվել կամ իրար օգնել, կա մի կարևոր բաղադրիչ՝ «տղամարդկություն», այն է՝ կարողանու՞մ ես դու պաշտպանել քո պետության շահերը, քո սահմանները, քո ունեցվածքը, քո ժողովրդին: Եթե չկա այդ բաղադրիչը, ապա չկա նաև իրական համագործակցություն, օգնություն, հարգանք և ներքին զարգացում: Այժմ Հայաստանն այդ վիճակում է՝ ունենալով թուլամորթ, տգետ, դավաճան իշխանություն: Այսօրվա 6 հայ զինծառայողների գերեվարումը ևս դրա վառ ապացույցներից մեկն է:

Մինչ այս մենք, մեր բոլոր ներքին պայքարներով, զարգացումներով, դժգոհություններով ու խնդիրներով հանդերձ, համարվում էինք «տղամարդ» պետություն՝ վստահ, որ մեր անվտանգությունը կասկածի տակ չէ: Եվ հենց այդ բաղադրիչի շնորհիվ կարողանում էինք օգտվել նաև այլ պետությունների հարգանքից ու օժանդակությունից:

Այս պայմաններում ամենաանհասկանալին Զինված ուժերի ղեկավարության պահվածքն է, որը խայտառակում ու ոչնչացնում է մեր բանակի ու պետության հեղինակությունը: Կա մի պարզ կանոն. նա, ով անընդհատ հետ է նահանջում՝ խուսափելով ընդհարումից, ստանում է մեծ պատերազմ՝ ավելի անբարենպաստ վիճակում:

Ստեղծված պայմաններում.

1. ՀՀ Զինված ուժերը պետք է ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնեն երկրի պաշտպանությունը: Վախենալով այսօր պատասխանատվություն վերցնել երկրի պաշտպանության հարցում՝ վաղը կրելու եք ավելի մեծ պատասխանատվություն պետության և ժողովրդի առջև՝ այս կարևոր պահին պատասխանատվություն չստանձնելու համար:

2. Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին՝ հայտարարել, որ իշխանության գալուց հետո չեղյալ են համարվելու Փաշինյանի ու Ալիևի բոլոր գրավոր, բանավոր, հայտնի ու գաղտնի պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են մեր անվտանգությանն ու տարածքներին՝ համարելով դրանք անօրինական:

3. Առաջարկում եմ, որպեսզի ընտրություններին մասնակցող և չմասնակցող բոլոր ուժերը հրատապ համախմբվեն՝ փորձելով փոխել վարչապետի պաշտոնակատարին, ինչը կապահովի.

· Փաշինյանի անօրինական պայմանավորվածությունների չեղարկումը՝ զրկելով Ադրբեջանին իր ագրեսիան այդ պայմանավորվածություններով ու խոստումներով արդարացնելուց,

· հունիսի 20-ին քիչ թե շատ արդար ընտրությունների անցկացումը: