Ընդհանուր լարված իրավիճակ է. Գեղարքունիքի մարզպետը՝ տիրող իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրավիճակը սահմանի այդ հատվածում, բնակավայրերում շարունակում է նույնը մնալ, կա լարվածություն: Կառավարությունում այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։

«Լարվածություն կա, չեմ կարող դա թաքցնել, առավել ևս՝ գիտեք այսօրվա միջադեպի մասին, որը դատապարտելի է»,- ասաց Գնել Սանոսյանը։

Նա չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը հենց սկզբից չգերեվարեց հայկական տարածքում հայտնված ադրբեջանցի զինվորներին։ Անդրադառնալով հարցին՝ հրաման կա՞ գերի չվերցնել ադրբեջանցիներին, Սանոսյանը նշեց, այդ հարցը ՊՆ-ին ուղղեք. «Մարզում ամեն ինչի համար էլպատասխանատու եմ, բայց կոնկրետ տվյալ իրավիճակի հետ կապված՝ կա ՊՆ, կա ԳՇ և կան Զինված ուժեր, և որոշումները կայացվում են այնտեղ»:

Սանոսյանն ընդգծեց, որ մինչև այս պահը բանակցությունները արդյունք չեն տվել, ադրբեջանցիները շարունակում են գտնվել մեր սուվերեն տարածքում. «Պետք է ժամ առաջ դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծել»:

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Մանրամասները՝ տեսանյութում: