ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ․ Փաշինյան

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ինչ փուլում են բանակցություններն ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս հանելու մասով: Խորհրդարանում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կարծում եմ, որ Սև լիճ անվանվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն էր, և, ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը՝ ուժի  գործադրմամբ միջանցք ստեղծելը՝ Սև լճից դեպի Բիչենեկ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դրա պատճառով է որոշում կայացվել դիմել ՀԱՊԿ:

«Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել փաստի վրա, որ ՀԱՊԿ անդամ երկրներն են, որ Հայաստանին հորդորել են չգնալ այս իրավիճակի ռազմական հանգուցալուծման ճանապարհով: Հետևաբար ՀԱՊԿ-ում Հայաստանը ոչ թե որպես խնդրարկու է հանդես գալիս, այլ դա մի գործիք է, որն այդ բոլոր երկրները միասին ստեղծել են՝ նմանատիպ իրավիճակում գործարկելու համար:

ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում: Չնայած դրան՝ շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ:

Այն նախնական մտահղացումը, որ, իմ կարծիքով, ունի Ադրբեջանը, այս պահի դրությամբ չեզոքացված չեմ համարում: Եվ պետք է մեր գործընկերները դրա վերաբերյալ հստակ տեղեկացված լինեն և հստակ դիրքորոշում արտահայտեն»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցը առաջին օրվանից քննարկման առարկա եղել է ու կա. «Նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ: Երբեք չենք բացառել ու չենք բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները կամ Հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում: