Կողբ գյուղի տղայի ծնողին չեն ասել, որ որդին չկա․ ողնաշարի խնդիր է ունեցել և դիրքեր են բարձրացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Այսօր մեր երկրի գերագույն հրամանատարից սկսած՝ ցանկություն չունեն բանակում փոփոխություններ անել և միայն սնունդը փոխելով՝ համարում են, որ մեծ բան են արել: Այս մասին «Մահվան դեպքեր բանակում՝ պատերազմից հետո» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է ստեղծել արժանապատիվ ծառայության համար պայմաններ, որտեղ պետք է կարգուկանոն գործի և անպատժելիության մթնոլորտն ու գողական բարքերը վերացվեն:

«Պն նախկին նախարար Տոնոյանը թաքցնում էր մահվան դեպքերը, այս նախարարից որևէ խոսք դեռ չենք լսել և չգիտենք՝ ինչ է մտածում»,- նշեց իրավապաշտպանը և հիշեցրեց Կողբ գյուղի բնակչի հետ կատարված դեպքը: Նրա հավաստմամբ՝ տղայի ծնողին չեն ասել, որ որդին զորամասում չէ:  «Մայրն ինքն է գնացել զորամաս՝ պարզելու, թե ինչու չի կարողանում որդու հետ կապ հաստատել: Հրամանատարական կազմը հրամայել է՝ գտի՛ր տղայիդ, բե՛ր: Որդին ողնաշարի խնդիր է ունեցել, սահմանափակումով պետք է ծառայեր, նրան դիրքեր են բարձրացրել… Հրամանատարական կազմը նշել է, որ բացառվում է՝ նա գերի ընկած լինի, բայց տեղեկություն չունեն, թե ուր է այդ զինվորը: Սա անտարբերության և անմարդկային վերաբերմունքի դրսևորում է»,- նշեց Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ պատերազմից հետո էլ զինվորների նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել, միայն կենացներ են խմում:

Մանրամասները՝ տեսանյութում: