2020-ին ինքնասպանության 18 դեպք է գրանցվել, հիմա՝ արդեն 4-րդը․ շատ կասկածելի դեպքեր են․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

2020-ին ինքնասպանության 18 դեպք է գրանցվել, հիմա՝ արդեն 4-րդը. շատ կասկածելի դեպքեր են: Այս մասին «Մահվան դեպքեր բանակում՝ պատերազմից հետո» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Զինվորին միշտ վատ են վերաբերվել բոլոր ժամանակներում»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ պատերազմից հետո անգամ մի քանի օրով արձակուրդ չէր տրվում այն զինվորներին, որոնք ընկերներ էին կորցրել, 44 օր դաժան տեսարանների ականատես են եղել, սթրեսներ են տարել, մինչդեռ զինվորների նկատմամբ պետք է արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերել:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ բացարձակապես ոչինչ չի փոխվել բանակում հեղափոխությունից հետո:

«Արդյոք իշխանությունից որևէ մեկը գնա՞ց երեկ զոհված զինծառայողի տուն, տեսներ՝ ով էր նա և ում պատճառով զոհվեց: Այդ զինվորը զոհվեց իրենց ապաշնորհ քաղաքականության հետևանքով: Անտարբերությունը միշտ եղել է, բայց հիմա կա առավել ևս… Որևէ մեկը չի մտածել փոփոխությունների մասին:

Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նրա առաջին գործը պետք է լիներ զինվորի կյանքի իրավունքը, բայց ոչինչ չարեցին»,- նշեց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում: