«Լուսնից կախված մարդու» հեղինակին Թուրքիայում սպառնում է մինչև 11 տարվա բանտարկություն

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանում քննվում է թուրք նկարչի դեմ հարուցված քրեական գործը։ Նա Թուրքիայի դրոշին ավելացրել էր կիսալուսնից կախված մարդու կերպարանք. գրում է ermenihaber-ը:

Ծաղրանկարի հեղինակ Օմուրջան Իչջանը չի ներկայացել դատական նիստին։ Իսկ դատավորը Թուրքիայի Միմար Սինանի համալսարանի գեղանկարչության ֆակուլտետի 3 դասախոսներից բաղկացած մասնագիտական խմբից փորձագիտական եզրակացություն է պահանջել՝ կողմնորոշվելու համար՝ տվյալ նկարը գեղագիտական արժեք ունի՞, թե՞՝ ոչ։

Ավելի վաղ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության կողմից կազմված մեղադրական եզրակացությամբ արձանագրվել է, որ Ստամբուլի առափնյա շրջաններից մեկում տեղադրված գովազդային վահանակի ձախ կողմում՝ թուրք նկարիչ Դևրիմ Էրբիլի Ստամբուլի համայնապատկերի ֆոնին, նախապես պատկերված են եղել լուսին և աստղեր։ Ավելի ուշ այդ լուսնին ավելացվել է պարանոցից կախված մարդու կերպարանք։

Մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ այդ պատկերի հեղինակ Իչջանը սոցցանցերում նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված վիրավորական նկարներ է հրապարակել։ Ելնելով վերոգրյալից՝ «պետության ինքնիշխանության սիմվոլները ծաղրելու» և «շարունակաբար ու հրապարակայնորեն հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով նկարչի համար 2 տարի 3 ամսից մինչև 11 տարի 2 ամիս ազատազրկման պահանջ է  ներկայացվել։