Իշխանության կողմից հազվադեպ փորձեր են եղել մեզ ուղղորդելու, սակայն նպատակին չեն հասել․ ՀՌՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020 թվականին, ինչպես նաև 2019-ին իշխանությունները հիմնականում հավատարիմ են մնացել իրենց հռչակած սկզբունքներին և ստանձնած պարտավորություններին: 2020 թվականի ընթացքում Կառավարության կողմից հեռարձակողների խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքները սահմանափակելու, հեռարձակողների բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ էական նշանակություն ունեցող բողոքներ հանձնաժողովը չի ստացել: Այս մասին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Շարունակվել է  հաշվետու տարում հեռարձակող ընկերությունների ազատ առքուվաճառքը, ինչը նախկինում հնարավոր չէր. այդ ամենը կոշտ վերահսկողության տակ էր:

Հեռարձակողների կողմից ստացված բողոքների մեծ մասը վերաբերել է երկու խնդրի. առաջինը՝ COVID-19-ի համաճարակի բռնկման առաջին ամիսներին լրագրողների տաղավարներում և հաղորդավարների դիմակ կրելու պարտադիր պայմանն էր եթերի ժամանակ…

2020 թվականի ընթացքում մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաընկերությունները ընդհանուր առմամբ տվել են 60.304 րոպե Կառավարության կողմից տրամադրված հոլովակներ անվճար, իսկ ռադիոները՝ 86.100 րոպե: Դա էական նշանակություն ուներ քաղաքացիների իրազեկման համար:

Անհասկանալի էր, որ այդ սահմանփակումների կիրառման հարցում հանձնաժողովին անհրաժեշտ լիազորություններ չէին տրվել, այլ տրվել էին մի ուժային կառույցի, որը չի հասկանում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունները»,- նշեց Հակոբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ  յուրաքանչյուր տարվա վերջին գրավոր դիմում են բոլոր հեռարձակողներին՝ խնդրելով ներկայացնել այն բոլոր դժգոհությունները, որ նրանք ունեն գործադիր, դատական, օրենսդիր իշխանություններից:

«Մյուս գանգատը եղել էր, որ որոշ պաշտոնական անձինք, այդ թվում՝ նաև պատգամավորներ, խտրական, անհարգալից, երբեմն արհամարհական սպառնալիքներով համեմած վերաբերմունք են դրսևորում և՛ լրագրողների, և՛ լրատվամիջոցների նկատմամբ: Գտնում ենք, որ դա անթույլատրելի է, բայց նաև համարում են, որ  բացասական այդպիսի դրսևորումները համակարգված բնույթ չեն կրել  և չեն վտանգել լրատվամիջոցների ազատությունը և անկախությունը: Մեր կարծիքով՝ այդ ազատությունը և անկախությունը նախորդ տարի ավելի շատ վտանգել են COVID-19-ի համավարակը և Ղարաբաղյան պատերազմը, որովհետև լրատվամիջոցների եկամուտների կտրուկ նվազումը շատերին կախվածության մեջ է դրել տարբեր քաղաքական ուժերի և ֆինանսական խմբավորումների ներքո: Այդ վտանգները, ցավոք, որևէ անգամ չեն հաշվառվում և չեն ներկայացվում»,- ասաց Հակոբյանը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ դժվար է պաշտպանել ժողովրդավարական նորմերը արտակարգ իրավիճակներում, ինչպիսիք են համավարակը և պատերազմը: Նա նշեց, որ դրական եզրակացությունը, այնուամենայնիվ, չի նշանակում, թե հանձնաժողովն այդ ոլորտում ազատության վիճակը համարում է բավարար:

«Մեր հանձնաժողովի սահմանափակ հնարավորությունները և լիազորությունները, տեղեկատվական հստակ քաղաքականության բացակայությունը լուրջ խոչընդոտ են հանդիսանում կայուն համակարգ ստեղծելու գործում, որը կսպասարկեր հանրային շահը»,- ասաց Հակոբյանը:

«Պետական մարմինները չեն միջամտել հանձնաժողովի գործունեությանը կամ որոշումների ընդունմանը: Իշխանության կողմից հազվադեպ փորձեր են եղել մեզ ուղղորդելու, սակայն նպատակին չեն հասել»,- ընդգծեց ՀՌՀ նախագահը՝ անդրադառնալով հանձնաժողովի գործունեության անկախությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: