ՄԱԿ-ին դիմելը մեր հնարավոր քայլերից մեկն է. Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելը հնարավոր քայլերից մեկն է, բայց հայկական կողմի տարբեր քայլեր ունեն իրենց ժամանակը և նպատակահարմարությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային իրավիճակին։

«Ես նաև չեմ բացառում, որ դրան նույնպես կարող է հասնել գործը։ Թե երբ, դա կախված է տարատեսակ հանգամանքներից»,-ասաց Ռուբինյանը։

Անդրադառնալով հարցին, որ ՀԱՊԿ-ից չկա պատշաճ արձագանք, ինչքա՞ն է պատրաստվում սպասել հայկական կողմը, Ռուբինյանը նշեց․ «Մենք ունենք գործընթաց, այո, այդ գործընթացը չի ընթանում այն արագությամբ կամ արդյունավետությամբ, որը մենք կուզեինք տեսնել։ Բայց մենք պիտի գործենք՝ ամեն ինչ հաշվարկելով։ Եվ ես վստահ եմ, որ այս իրավիճակը պետք է փոխվի»։

Ռուբինյանի խոսքով՝ հայկական կողմը նախ ակնկալում է, որ դաշնակիցները կկատարեն իրեն պայմանագրային պարտավորությունները։ «Եվ, եթե դա չհաջողվի, Հայաստանն իրեն իրավունք է վերապահում խնդիրը լուծել այլ ճանապարհով»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: