ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առնչությամբ քրգործ է հարուցվել

Լուրեր

12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Մ. Ս.-ի հաղորդման հիման:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն քրեական գործի նյութերի, Դ. Ա.-ն իրացնելու նպատակով խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել, ապա, 27.04.2009թ.-ին այն տեղադրելով տորթի մեջ, ցանկացել է առաքել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին, սակայն հանձնուքի ստուգման ժամանակ թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավվել է հիշյալ ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Դ. Ա.-ն մեղավոր է ճանաչվել վերը նշված հանցագործության կատարման մեջ և ազատազրկման դատապարտվել 5 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն 21.08.2017թ.-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և քրեական գործն ուղարկել հիշյալ դատարան` նոր քննության:

Քրեական գործի նոր դատաքննության ընթացքում վկա Մ. Ս.-ն հայտնել է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքին հակասող տեղեկություններ` նշելով, թե չի տեսել, որ քրեական գործով մեղադրյալ Դ. Ա.-ն հանձնուք հանդիսացող տորթի մեջ որևէ իր դնի: Միաժամանակ հայտարարել է, որ նշված ցուցմունքները գրելիս ոստիկանության բաժնում վերը նշված դեպքի հանգամանքների վերաբերյալ ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն նախապես գրված տեքստ է տվել, որպեսզի արտագրի:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: