Գործադուլ են անում բոլորը․ Վրաստանում չի հանդարտվում աշխատանքային բողոքի ցույցերի ալիքը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վրաստանում գործադուլները շարունակվում են. արդեն ութերորդ օրն է, ինչ «Բորժոմի» հանքային ջրի շշալցման գործարանի աշխատողները գործադուլ են անում, բողոքում են նաև զովացուցիչ ըմպելիքներ արտադրող Tskali Margebeli ընկերության աշխատակիցները,  Guria Express ալրաղացների աշխատակիցները ևս երեք շաբաթ է՝ չեն վերադառնում իրենց աշխատանքին, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը:

Երկրորդ շաբաթն է Բորժոմի գործարանի աշխատողները, արհմիության աջակցությամբ, հրաժարվում են աշխատել ՝ պահանջելով ավելի բարձր աշխատավարձեր և աշխատանքային ավելի լավ պայմաններ: IDS Borjomi- ի ղեկավարությունը աշխատակիցներին հրավիրել է նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց առանց միջնորդների մասնակցության `ի դեմս արհմիության, բայց աշխատողները հրաժարվել են այս տարբերակից:

«Բորժոմիից» հետո գործադուլ հայտարարեցին նաև «Ցխալի Մարգեբելի» ընկերության աշխատակիցները, որը զբաղվում է Վրաստանում ոչ պակաս հայտնի «Նաբեգլավի» հանքային ջրի, ինչպես նաև լիմոնադի, զովացուցիչ ըմպելիքների և էներգետիկ ըմպելիքների շշալցմամբ: Գործադուլավորների պահանջները նույնն են `ավելի բարձր աշխատավարձեր և ավելի լավ աշխատանքային պայմաններ:

Երկաթուղայինները ևս կանգնած են գործադուլ սկսելու եզրին։ Նրանք արհմիություն են ուղարկել կոլեկտիվ նամակ, որում ներկայացրել են իրենց պահանջները «Վրացական երկաթուղուն» ՝ բարձրացնել աշխատավարձերը և նրանց հետ կոլեկտիվ աշխատանքային պայմանագիր կնքել:

Տաթև Ֆռանգյան