Եթե իշխանությունը ներխուժած թուրքի դեմ չի կռվում, ռուսը պիտի ասի՝ չէ, պիտի կռվե՞նք. Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն  հակառուսական պրոպագանդայի տարափը, որ այսօր շատ ուժեղ լցվում է հայկական տիրույթ, ստիպում է հիշեցնել մի երկու տարրական բան, որոնց մասին հակառուսական թեզեր գեներացնողները մոռանում են։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային իրադրության վերաբերյալ ՌԴ գործողություներին։

«Չգիտես ինչու՝ միտք է տարածվում մարդկանց մեջ, թե ՌԴ-ից չեկան, չպաշտպանեցին, քայլեր կատարեցին, որոնք մեղմ էին կամ չէին համապատասխանում այս կամ  այն պարտավորություններին: Դա այդպես չէ։ ՌԴ-ն, լինելով ՀՀ ռազմավարական գործընկեր, առաջին հերթին շարժվում է ՀՀ իշխանության որոշումների ներքո․ եթե իշխանությունը որոշում է, որ ներխուժած թուրքի դեմ կռվել պետք չէ, ինչ-որ մեկը հույսեր ունի, որ ռուսը պետք է ասի՝ չէ՛, մեկ է՝ պետք է գնանք, կռվե՞նք։ Իշխանությունը որոշել է այս ճանապարհը, իրենք էլ ասում են՝ դուք որոշել եք այս ճանապարհը, մենք էլ, ձեր գործընկերը լինելով, սատարում ենք ձեր ընտրած ուղուն»,- նշեց Աբովյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռուդենկոյի հայտարարությանը՝ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդմակցության մասին, Արման Աբովյանն ասաց․ «Հարց են տվել ՀԱՊԿ անդամակցության մասին, ինքն ասել է հետևյալը՝ այո, Ուզբեկստանը կարող է մտնել, և ՀԱՊԿ դռները բոլորի առջև բաց են, այնտեղ նաև հարցի մեջ Ադրբեջանի անունն էր տրվել, նաև Ադրբեջանի համար։ Սակայն Ադրբեջանի հետ կապված մինչև դիվանագիտական հարաբերությունները չկարգավորվեն ՀՀ հետ, ՀԱՊԿ կանոնադրությունն արգելում է, որ Ադրբեջանը մտնի։ Հիմա ստացվում է այն, որ այդ մարդն ասում է՝ եթե Հայաստանն Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավեց, ուրեմն Ադրբեջանը կարող է հայտ ներկայացնի։ Շատ պարզ ու հստակ պատասխան էր, և առհասարակ այդ բոլոր գործընթացների շուրջ գեներացնել տրամադրություններ, որոնք վտանգում են մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները, այս պարագայում դուք պարզապես ձեզ հարց տվեք՝ ում է ձեռնտու»։

Մանրամասները՝ տեսանյութում: