Երկրաշարժ, քամու ուժգնացում, ավերածություններ. վաղը նաև գազ չի լինի․ ԼՈՒՐԵՐ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է։ Հայտնում են Տավուշի մազպետարանից տեղացիներին հորդորելով շրջանցել թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը,- ասված է հայտարարության մեջ։
—–

Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդ և շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների գործելակերպը. հայտարարում է Հայաստանի ԱԳՆ։
Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկետներից և հանգամանքներից, պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի,- նշել են նրանք։

—-

4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վրաստանում. այն զգացվել է նաև ՀՀ Լուռու և Տավուշի մարզերում

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
—–

Երեկ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Ակունք համայնքում վնասվել է մոտ 40 տան տանիք։

Քամին շրջել է 2 էլեկտրական սյուն, բեռնատարի կցորդիչ (սառնարան), 5 ծառ, ինչի հետևանքով փակվել են 4-րդ, 8-րդ և 9-րդ փողոցները, մասամբ դադարեցվել էլեկտրամատակարարումը և գազամատակարումը, վնասվել են 4 պատուհանի ապակիներ և մասամբ՝ «VAZ-2106» մակնիշի 2 ավտոմեքենա։
Փրկարարները գյուղի բնակիչների հետ համատեղ ծառերը հեռացրել են ճանապարհից:
—-

Վաղը 9 ժամով կդադարեցվի Ավանի մի շարք հասցեների, Արագածոտնի մարզի որոշ գյուղերի գազամատակարարումը: Հայտնում են Գազպրոմից։

—–

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 157 նոր դեպք: Ունենք 259 առողջացած և 6 մահվան դեպք։
Եվս 2 անձ ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222139 դեպք, որոնցից 211634-ն` առողջացած, 4400-ը` մահվան ելքով: