ՀՀ և Արցախի անվտանգության հարցերով կանանց նախաձեռնությունը դիմում է դեսպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանային չնվազող լարվածության ֆոնին Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության հարցերով կանանց նախաձեռնությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության կոչով այսօր մի շարք երկրների դեսպանատների մոտ ակցիա էր իրականացնում

Ակցիայի ընթացքում օտարերկրյա դիվանագետներին ուղղված նույնաբովանդակ նամակներ են հանձնում։

Նամակում նախաձեռնության անդամ կանայք հորդորում են տարբեր երկրների կառավարություններին ու միջազգային կառույցներին՝ ընդլայնել մասնակցությունը՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ գործարկվող թուրք-ադրբեջանական ագրեսիայի շարունակականությունը կանխելու և Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու գործում։

Նախաձեռնությունը շարունակական է լինելու։ Նախատեսել են մի քանի օրվա ընթացքում նամակներ փոխանցել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա 13 դիվանագետի, ինչպես նաև միջազգային կառույցների ղեկավարների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան