Գազայի հատվածում Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարը ուժի մեջ է մտել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Գազայի հատվածում Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարը ուժի մեջ է մտել ուրբաթ օրը, տեղի ժամանակով  ժամը 02: 00-ին. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդում է «Ալ-Աքսա» հեռուստաալիքը, Գազայի հատվածը նշում է «դիմադրության հաղթանակը» այն ճակատամարտում, որը պաղեստինյան խմբավորումներն անվանում էին «Սեյֆ ալ-Կուդս» («Երուսաղեմի թուր»): Հարյուրավոր մարդիկ Պաղեստինի դրոշներով դուրս են եկել Ռամալլայի փողոցներ՝ նշելու ռազմական գործողությունների ավարտը:

Հրադադարը ձեռք է բերվել Եգիպտոսի ակտիվ միջնորդությամբ ՝ 11-օրյա փոխհրթիռակոծումից հետո: Հինգշաբթի երեկոյան Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նեղ կազմով անցկացրած հատուկ նիստում հաստատել է միակողմանի հրադադարը: Համասի շարժումը Կահիրեի միջնորդությամբ համաձայնել է հրադադարի հաստատմանը:

Նշվում է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին հրամայել է երկու պատվիրակություն ուղարկել Պաղեստին և Իսրայել ՝ Գազայում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու համար:

Միևնույն ժամանակ նշվում է, որ հակամարտության կողմերի միջև փոխհրթիռակոծումը շարունակվել է մինչև վերջին պահը. հրադադարի ուժի մեջ մտնելուց 12 րոպե առաջ իսրայելական բանակը հաղորդել է հարավային շրջանների նոր գնդակոծությունների մասին:

Նշենք, որ Գազայում հակամարտության սկզբից պաղեստինցիների զոհերի թիվը հասել է 260 -ի, վիրավորվել է 1900 մարդ: Իսրայելական կողմից զոհվել է առնվազն 12 մարդ:

Այս ընթացքում ափամերձ անկլավում ամբողջությամբ ոչնչացվել է շուրջ 1800 բնակելի միավոր, մասամբ վնասվել է 16 800-ը: Գազայի կենտրոնում քանդվել է հինգ մեծ բնակելի բարձրահարկ շենք: Բնակարանային ֆոնդի և ենթակառուցվածքների վերականգնման համար անհրաժեշտ կլինի առնվազն $ 350 մլն դոլար: