Դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկման դատապարտել իր մեկ տարեկան դստերը խեղդամահ արած կնոջը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր կայացել է իր մեկ տարեկան դստեր սպանության մեջ մեղադրվող Անի Մինասյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը։  22-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ  Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։

Ըստ մեղադրանքի, Անի Մինասյանը 2019 թվականի օգոստոսի 30-ին երեխային կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ  կպչուն ժապավենով կապելով նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթելով  սև կիսաշրջազգեստ, նրան ժամը 22․00-24․00-ի սահմաններում տարել  ու գցել է Շիրակացի փողոցում տեղակայված աղբարկղը։

Անի Մինասյանը իր դստեր հետ վարձով բնակվում էր Շիրակացի փողոցի բնակարաններից մեկում․ նա  2019 թվականի օգոստոսից փաստացի ամուսնալուծվել էր։

Դատախազ Արտյոմ Ավետիսյանը պահանջեց  11 տարվա ազատազրկման դատապարտել նրան։ Նա ասաց, որ  կատարվել  է առանձնապես ծանր հանցագործություն,  Անի Մինասյանի պատիժը մեղմացնող որևէ հանգամանք չկա ։

Նա, ըստ դատախազի,  լինելով մայր, երեխայի նկատմամբ չի դրսևորել  որևէ գորովանք, կարեկցանք, փորձել է իր խնդիրները լուծել  նրան սպանելու միջոցով։

«Անի Մինասյանը կատարվածի նկատմամբ զղջալու գեթ մեկ նշույլ չի ցուցաբերել, երեխան գտնվել է անպաշտպան, անօգնական, հանցավորից կախյալ վիճակում»,- ասաց դատախազը։

Այսօր վիճաբանությունների փուլն էր, դատախազ Արտյոմ Ավետիսյանը մոտ երկու ժամ ընթերցեց այս գործով տրված բոլոր ցուցմունքները, ինչպես նաև Անի Մինասյանի նախաքննական ցուցմունքը։

Վերջինս նախաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ դատարանում հրաժարվել է ցուցմունք տալուց, չի պատասխանել որևէ հարցի։

Նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով՝  Անի Մինասյանը, որն ամուսնացել  էր իր սիրած տղայի՝ Արթուր Ալեքսանյանի հետ, 3 տարի շարունակ  ապրել  է նրա ու նրա ընտանիքի անդամների հետ՝ առանց կոնֆլիկտների։ Սակայն դստեր ծնվելուց հետո նա մի քանի անգամ առանց պատճառի հեռացել է ամուսնու տանից՝ երբեմն երեխային իր հետ տանելով, երբեմն էլ միայնակ։ Եղել են դեպքեր, երբ տանեցիները Անի Մինասյանին օրերով փնտրել ու չեն գտել։

Ամուսինը Գյումրու կենտրոնական շուկայում զբաղվել  է մրգի ու բանջարեղենի վաճառքով, իսկ ինքը որևէ տեղ չի աշխատել։

Անի Մինասյանը իր նախաքննական ցուցմունքում նաև հայտնել է, որ իրեն, երկու ավագ եղբայրներին ու քրոջը մեծացրել է տատիկը, քանի որ մանկուց զրկվել են ծնողներից։ Տատիկը ևս առևտուր է արել Գյումրու շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքում, որտեղ գտնվել է  իր ամուսնու մրգի ու բանջարեղենի խանութը, հենց այդտեղ էլ ծանոթացել են։

Նա նախաքննական մարմնին հայտնել է, որ  այդ քայլը կատարել է սոցիալական վիճակից դրդված․ չի կարողացել պահել երեխային,  սակայն չի էլ  կարողացել մեկնաբանել, պատասխանել այն հարցին, թե ինչ նպատակով է կապել երեխայի ձեռքերն ու ոտքերը, հագուստով փակել բերանը։

Մինչդեռ Անիի նախկին ամուսինը՝ տուժողի իրավահաջորդ  ճանաչված Արթուր Ալեքսանյանը, ցուցմունք է տվել, որ ամուսնալուծվելուց հետո նա ֆինանսապես օգնել է իր երեխային՝ ամեն շաբաթ հինգ հազար դրամով։  Հայրը պատրաստակամ է եղել պահել երեխային, ուղղակի երեխան չի մնացել ու ստիպված հանձնել է մոր խնամքին։

Երեխային հայտնաբերել են Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները՝  համաքաղաքային աղբանոցում։

Դատախազ Արտյոմ Ավետիսյանը նշեց, որ անբացատրել ի է  Անի Մինասյանի արարքը։

«Ո՞ր մայրը կցանկանա իր երեխայի մահը, այն երեխայի, որին լույս աշխարհ է բերել», -հարցնում էր դատախազը։

Նա նշեց, որ  22-ամյա կնոջ հանցանքը հիմանավորված է։

Պաշտպանական ճառը կհնչի մայիսի 25-ին։

Արմիկ Մովսիսյան