Մոսկվայի համար կարևոր չէ՝ կմասնակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտմանը, թե՝ ոչ․ ՌԴ փոխարտգործնախարար

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, որ Մոսկվայի համար  կարևոր չէ՝  կմասնակցի՞ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտմանը, թե՝ ոչ։ Զրույցը տեղի է ունեցել Կազանում  անցկացվող «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի Կենտրոնական Ասիային նվիրված համաժողովի շրջանակում։

«Մեզ համար գլխավորն այն չէ, քանի մասնակից կա գործընթացում, այլ այն, որ հարցը  լուծվի  ինչքան հնարավոր է արագ  ու խաղաղ  ճանապարհով»,- ասել Ռուդենկոն՝պատասխանելով Բաքվից  հնչող  հարցին։

Նա նաև ընդգծել է, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, վերաբերում է միայն Լեռնային Ղարաբաղին ու կապ չունի  Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ։

«Միջադեպը, որը հիմա կա, կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ։ Դրա համար ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող  որևէ դերակատարում ունենալ այդ հարցում»,- ասել է Անդրեյ Ռուդենկոն։

Ամեն դեպում, ըստ ՌԴ փոխարտգործնախարարի, այդ աշխատանքի արդյունքը պիտի լինի « պետական սահմանի մասին պայմանագիրը, որը չկա և երբեք չի եղել»։

Էմմա Չոբանյան