Պահանջում ենք իշխանություններից անհապաղ հրապարակել նշյալ փաստաթուղթը. ԱԴԿ

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև քննարկվող Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման իրականացման վերաբերյալ փաստաթղթի նախագծի գոյության հանգամանքն այսօր՝ կառավարության նիստի ընթացքում հաստատվեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Ավելին, վերջինս նշեց, որ եթե Ադրբեջանը համաձայնի այն պայմանավորվածություններին, որոնք դրված են այդ փաստաթղթի բանակցման գործընթացում, ապա ինքն այդ փաստաթուղթը ստորագրելու է:

Պահանջում ենք իշխանություններից անհապաղ հրապարակել նշյալ փաստաթուղթը, որը վերաբերում է սահմանազատման և դրան ուղղակիորեն առնչվող հարցերին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սահմանազատման գործընթացն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կենսական շահերին և անքակտելի իրավունքներին:

Ավելին՝ այն ինչ ենթադրում է վերոնշյալ փաստաթուղթը Գեղարքունիքի, Սյունիք և Տավուշի մարզերի վերաբերյալ, ոչ այլ ինչ է, քան ՀՀ փաստացի ճանաչված սահմանների փոփոխություն, հետևաբար նաև ՀՀ տարածքային ամբողջականությանն ուղղակիորեն վերաբերող խնդիր: Իսկ ՀՀ Սահմանադրության 205 հոդվածը հստակ սահմանում է. «…Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»: Ուստի, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը որևէ իրավունք չունի ստորագրելու վերը նշված փաստաթուղթն առանց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերի ամբողջական իրացման, հակառակը կնշանակի ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտում:

Փաստաթղթի նախագիծը չհրապարակելը և ՀՀ քաղաքացու թիկունքում ՀՀ Սահմանադրության ոտնահարմամբ նման փաստաթղթի ստորագրումն ու դա որպես կայացած փաստ ներկայացնելը հղի է անդառնալի հետևանքներով մեր պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և մեր քաղաքացիների անվտանգության համար, ինչի ողջ պատասխանատվությունը կրելու է օրվա իշխանությունը»: