Նախագահը տեղյակ չէ, թե Փաշինյանը ինչ փաստաթուղթ է ստորագրելու

Լուրեր

23.11.2026 | 13:30
Նոր Սահմանադրության նախագծում ընտանիքի պաշտպանությանը վերաբերող դրույթը պահպանվել է անփոփոխ
23.11.2026 | 13:22
Սահմանադրության նախագիծը սահմանում է անձին քաղաքացիությունից զրկելու նոր մեխանիզմ
23.11.2026 | 13:13
Իրանի սահմաններին որևէ ռազմական ներկայություն անընդունելի է, հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները․ Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին
23.11.2026 | 13:08
Մեկնարկում է TRIPP նախագծի իրականացումը․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 13:08
Հայերենը՝ անփոփոխելի պետական լեզու․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 13:03
Գլխավոր դատախազը կպաշտոնավարի 7 տարի և չի կարողանա վերընտրվել․ առաջարկվում է ստեղծել Դատախազական խորհուրդ
23.11.2026 | 12:58
ՊՍԺ-ի ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ ծանր վնասվածք է ստացել
23.11.2026 | 12:49
Զելենսկին հաստատել է` Լիբիայում ռուսական «Մերկուրի» ռազմանավը հարձակման է ենթարկվել ու խորտակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 12:42
Երեխաների իրավունքները նոր Սահմանադրությամբ․ ինչ է փոխվում և ինչ նոր երաշխիքներ են սահմանվում
23.11.2026 | 12:34
ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները և ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 12:25
Կիևի մարզի Դիմեր ավանում ռուսական հարվածի հետևանքով 11 մարդ է զոհվել
23.11.2026 | 12:18
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը
23.11.2026 | 12:10
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է // Փաշինյանը կրկին հրաժարականից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 12:07
Նոր Սահմանադրության նախագծում փոխվել է Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող մեկ ձևակերպում
23.11.2026 | 12:00
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «նման են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին»․ Քուշներ
Բոլորը

«Հանրապետության նախագահը Ձեր նշած փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասների և դրան վերաբերող քննարկումների մասին: Հանրապետության նախագահը համարում է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,- այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մենք երկրի նախագահից հետաքրքրվել էինք՝ արդյոք տեղյակ է, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ եթե Ադրբեջանը պայմանավորվածությունը պահի, ապա ինքը կստորագրի փաստաթուղթ, որը, իր ձևակերպմամբ, 100 տոկոս ՀՀ շահերից է բխում։ Թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը հայտնի չէ։

Երեկվանից սկսած՝ տարբեր տեղեկություններ են շրջանառվում՝ կապված այդ փաստաթղթի բովանդակության հետ։ Ընդդիմադիր շրջանակներից կան պնդումներ, որ խոսքը տարածքային զիջումների (մասնավորապես՝ Տավուշի մարզի որոշ գյուղերի) մասին է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո վստահեցրեց, որ այն տարածքային զիջումների մասին չէ և նշեց, որ փաստաթուղթը շուտով կհանրայնացվի։

Անժելա Պողոսյան