«Երկիր Ծիրանիի» հանրահավաքը Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ՝ ուղիղ միացում

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել.

 

Կասեցված Մեծ Միացումը նորից շարժման մեջ դնելու մասին

Արցախյան շարժումը ժամանակակից հայ ազգի և հայոց պետականության համար դարձավ բեկումնային: Արցախյան շարժման հիմնական և գլխավոր կարգախոսը` ՄԻԱՑՈՒՄԸ, ունեցավ ազգային գաղափարախոսության հզոր ազդեցություն և ազգային քաղաքական ծրագրի իրականացման կարևոր նշանակություն:

Մինչև 1988-ը, հատկապես՝ վերջին 100-ամյակում, հայ ազգն անընդհատ կրելով պարտություն, երբեմնի քաղաքական ազգ լինելու իր առաքելության վերականգնման և աշխարհում իր արժանի տեղը զբաղեցնելու հարցում ամրագրեց համաշխարհային քաղաքական կարգավիճակ:

1988-ը հայ ազգի արցախյան հատվածը ներկայացրեց Հայկական պետականության բաժան-բաժան արած քաղաքական քարտեզի և հայ ազգի մասնատված մասի լրջագույն քաղաքական հայտը, որը համախմբեց աշխարհի բոլոր հայերին ազգային քաղաքական հայտի շուրջ և հիմք հանդիսացավ ներկայիս Հայկական պետականության քաղաքական քարտեզի համար:

Արցախյան շարժման առաջնորդներից ամենաառաջադեմները տեսնում էին հայոց պետականության և նրա տարածքային ամբողջականության վերականգնումը և հայ ազգի մասնատված հատվածների միացումը մեկ ազգային պետականության ներքո, և որպես Մեծ Միացման սկիզբ, ընդունում էին ոչ միայն Արցախի ԼՂԻՄ հատվածի, այլ նաև ամբողջ Արցախի, Ուտիքի, Գանձակի ու Նախիջևանի միացման և հայ ազգի բոլոր հատվածների քաղաքական իրավունքների վերականգնման հեռատես հնարավորությունը:

Ցավոք, այս քաղաքական հայտն անմիջապես սկսվեց հետապնդվել, և Արցախյան շարժման բեկումնային ընթացքը կասեցվեց:

Մինչ օրս ազատագրված մեր Հայրենիքի մի մասը՝ ներկայիս Արցախի Հանրապետությունը, շարունակում է մնալ մեր կողմից չճանաչված՝ որպես մեր միասնական պետականության մաս, և մեր հայ ազգի արցախյան հատվածն ու համասփյուռ հայությունը շարունակում են զրկված լինել հայոց պետականությունում քաղաքական իրավունքներից:

Արցախյան շարժման 30-ամյա հրաշալի բեկումը կարիք ունի կասեցումից դուրս բերելու և նորովի շարժման մեջ դնելու:

Արդի աշխարհում մեր ազգի և մեր պետականության լուրջ ու ծանրակշիռ կարգավիճակն ամրագրելու համար մեզ կրկին անհրաժեշտ է բեկումնային շարժում՝ ՄԻԱՑՈՒՄ կարգախոսի ներքո, և քաղաքական առաջնորդություն՝ Արցախյան շարժման բեկումնային հերոսներ Արթուր Մկրտչյանի, Լեոնիդ Ազգալդյանի և Մոնթե Մելքոնյանի կերպարներով:

ՄԻԱՑՈՒՄ՝ Հայկական երկու պետությունների:

ՄԻԱՑՈՒՄ՝ Հայաստան-Սփյուռք մեկ քաղաքական մարմնում:

ՄԻԱՑՈՒՄ՝ արդի Հայկական պետականության՝ առայժմ դեռ 42 հազար քառակուսի կիլոմետր քաղաքական քարտեզի ներքո, 10 միլիոնը գերազանցող քաղաքական իրավունքներով հայությամբ: