«Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի փոխնախագահ է ընտրվել Մանե Թանդիլյանը

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» Կուսակցության Կառավարման խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Կառավարման խորհրդի փոխնախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը։

  • Մանե Թանդիլյան

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենի տեղակալ գլխավոր հաշվապահ

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում:

1999թ.  Ավարտել է Երեւանի Պետական Մանկավարժական  Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:

2002թ. Ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

2016թ. ACCA անդամ

2003-2004 թվականներին ՝ ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում (Արտադրություն)

2004 թվականին՝ հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում (Արդյունաբերություն)

2004-2006 թվականներին՝ գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում (Շինարարություն)

2006-2008 թվականներին ՝ գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում (ՏՏ)

2009 թվականից առ այսօր՝  ֆինանսական տնօրենի տեղակալ գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Միջազգային կապերի պատասխանատու է ընտրվել ԼՀԿ Երևանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։

  • Վիկտոր Ենգիբարյան

 

Ծնվել է 1981թ. հուլիսի 11-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։

Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում։

Բոխումի Համալսարանի (Գերմանիա) հասարակագիտության ֆակուլտետ՝ եվրոպագիտություն և տրանսնացիոնալ կորպորացիաների կառավարում:

Վերապատրաստվել է Լոնդոնի Պառլամենտական միջազգային կենտրոնում, Հագենի հեռակա համալսարանում։

Աշխատել է ՀՀ ՊՆ ՄԱԿ-ի հետ համատեղ ականազերծման ծրագրում՝ որպես ականների քարտեզագրող:

2005 թ-ին հիմնադրել և ղեկավարում է Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդը: Իրականացրել է զարգացման և բիզնես խորհրդատվություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և UNDP-ի համար։

Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է և «Տնտեսական համագործակցության Եվրոպական լիգա»-ի հայաստանյան կառույցի գլխավոր քարտուղար:

Հայ Ակադեմիականների Միության գործադիր խորհրդի անդամ է։

Սովորում է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում (մինչև 2018 թ-ի հունիս)։

Ամուսնացած է, ունի երկու երեխա: