Մեր աշխարհայացքով հայամետ ենք. Շիրինյանի կուսակցությունը ընտրությանը կմասնակցի Բաբաջանյանի ուժի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Այսօր ձևավորվեց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը: «Հանուն Հանրապետության» և «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին ու որոշեցին  առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով:

«Մեր ուժը դրսևորելու է կամք, սկզբունքայնություն և մինչև վերջ գնալու ցանկություն…Մեր աշխարհայացքով հայամետ ենք»,- ընդգծեց Շիրինյանը:

«Ինչը մեզ բերեց «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ կոնսենսուսի: Բազմաթիվ կուսակցություններ կան, բայց կուսակցության կա, որտեղ մարդ էլ չկա: Մենք բացահայտեցինք, որ «Հանուն հանրապետության» կուսակցության հետ ունենք աշխարհայացքի ընդհանուր մոտեցում: Մենք մեր երկրում հայտարարում ենք՝ ոչ թե պարտադրելու ենք ազգայինների, ապազգայինների անհեթեթ բևեռացումը, այլ խորհրդարանական կառուցվածք՝ աջեր, ձախեր… Մենք աջ կենտրոնի ժողովրդական կուսակցություն ենք: Այստեղ որևէ տարաձայնություն չի եղել, տակտիկական հարցեր, մանրուքներ կարող են լինել»,- նշեց Շիրինյանը:

«Մենք գողապետության շրջանի որևէ կառույցի հետ չենք կարող համագործակցություն ունենալ, դա բացառվում է: Մենք  այն ուժն ենք լինելու, որ Հայաստանի արդիականացման խնդիրն է դնելու: Մենք ոչ միայն ռաբիսը պիտի պայքարենք վերացնելու համար, այլ քաղաքական ռաբիսը պիտի ոչնչացնենք Հայաստանում, ինչին մեզ սովորեցրել են: Վիճակը ծանր է, բայց դա չի նշանակում, որ ելք չկա»,- ընդգծեց Շիրինյանը՝ հավելելով, որ իրենք պետությանը կայունություն հաղորդող ուժ են լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում: