Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ ապաստան են խնդրել Հունաստանից

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

Թուրքիայի 17 քաղաքացի քաղաքական ապաստան է խնդրել Հունաստանի իշխանություններից. փոխանցում է EH-ն:

Ըստ թուրքական «Habersol» լրատվական կայքի՝ նշյալ քաղաքացիները Թուրքիայից անցել են Հունաստանին պատկանող Ինուսես կղզի։

Թուրքական աղբյուրը նշում է, որ վերոնշյալ մարդիկ պետծառայողներ են։   Վերջիններս արդեն հասցրել են ցուցմունք տալ։

Թուրքական աղբյուրը չի նշում, թե ինչ պատճառով են Թուրքիայի քաղաքացիները ապաստան խնդրել Հունաստանից։ 

Հունական «Kathimerini» թերթը տեղեկացրել է, որ միայն 2017 թվականին Հունաստանից 800 Թուրքիայի քաղաքացի ապաստան է խնդրել։

Հիշեցնենք, որ 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո մի խումբ թուրք զինվորականներ փախան Հունաստան և ապաստան խնդրեցին տեղի իշխանություններից։ Դրանցից մի մասը արտահանձնվել են Թուրքիային, իսկ որոշ զինվորականների արտահանձման հարցը դեռ լուծված չէ։  Հունական կողմը Թուրքիայի իշխանություններից երաշխիքներ է պահանջում, որ զինվորականները Թուրքիայում արդար կդատվեն։