Հնդկաստանում փոթորկում է վերջին 20 տարվա ընթացքում գրանցված ամենահզոր ցիկլոնը․ կան զոհեր ու ավերածություններ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Հնդկաստանի արևմուտքում փոթորկում է վերջին 20 տարվա ընթացքում գրանցված ամենահզոր  «Tauktae» ցիկլոնը․ քամու պոռթկումները տեղ-տեղ հասնում են մինչև 210 կմ/ժ-ի։ Սա հանգեցրել է շենքերի, ճանապարհների հեղեղմանն ու փլուզմանը։ Տարհանվել է 200 հազար մարդ, գրում է Reuters-ը։

Տարածաշրջանում փակ են նավահանգիստներն ու օդանավակայանները։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ առնվազն 16 մարդ զոհվել է, ևս 127 մարդ համարվում է անհետ կորած։

Հեղեղված ճանապարհները բարդացնում են կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոցներ թթվածին հասցնելուն։

Հնդկաստանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Մումբայի ափի մոտ լողացող նավից փրկել են 146 մարդու։

Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունից կանխատեսում են, որ ցիկլոնը կսկսի թուլանալ արդեն այսօր՝ մայիսի 18-ին։

Տաթև Ֆռանգյան