Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողի դատական նիստը հետաձգվեց

Լուրեր

30.06.2026 | 11:27
Քրեական վարույթ՝ Վանաձորում օդաճնշիչ ատրճանակից կրակոցների դեպքով
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները՝ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի ընդանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է 1961 թվականին ծնված Գյումրի քաղաքի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ կասկածվում է ռուս պայմանագրային զինծառայող 26-ամյա Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևը։ Վերջինս դատական նիստերին մասնակցում է հեռավար՝ տեսակապի միջոցով, նրա ներկայությունն այդպես էլ չկարողացան ապահովել։

Դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ անցկացվող դատական նիստն այսօր ընդհանրապես չի կայացել՝ թարգմանչի բացակայության պատճառով։ Հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 31-ին։

Նախորդ դատական նիստին դատարանն սկսել էր իրեղեն ապացույցների զննությունը։ Ըստ քրեական գործի՝ Անդրեյ Ռազգիլդեևը մեղադրվում է Գյումրու համայնքապետարանի բնակկոմունալ բաժնում որպես հավաքարար աշխատող Ջուլիետա Ղուկասյանին ծեծի հետևանքով մահվան հասցնելու մեջ։

Ռուս զինծառայողը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, 2018 թվականի դեկտեմբերի 2-ին առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում հետապնդել է Գյումրու Շահումյան փողոցի ուղղությամբ քայլող Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, դիտավորությամբ նրա գլխին և մարմնի տարբեր մասերին  մարմնական ծանր վնասվածքներ է հասցրել, ինչն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը։

Արմիկ Մովսիսյան