Քննարկվել են Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040 թթ. ռազմավարության մշակմանն առնչվող հարցեր

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է «Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարությունը» ծրագրի շրջանակներում անցկացված «Սոցիալական և շրջակա միջավայրի նկատառումներին հասցեագրված ուղղությունների բացահայտումը» թեմայով առցանց աշխատաժողովին.տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Նշված ռազմավարությունը ՀՀ կառավարությունը մշակում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։ Այս համատեքստում արդեն իսկ տեղի են ունեցել տարբեր ոլորտներին առնչվող մի շարք քննարկումներ։ Հերթական առցանց հանդիպումը նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնելու բնապահպանական, սոցիալական, գենդերային այն խնդիրներին, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրերի իրականացման տարբեր փուլերում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ ճանապարհային ոլորտում իրականացվող ծրագրերում մեծապես կարևորվում են բնապահպանական, սոցիալական խնդիրները։ «Նշված հարցերում մեր փորձառությունն ու գիտելիքները հիմնված են տարբեր վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում դոնոր կազմակերպությունների կիրառած քաղաքականությունների վրա։ Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարության մեջ այս հիմնախնդիրները պետք է իրենց ուրույն տեղը գտնեն։ Ժամանակն է, որ մենք միջազգային արդի մոտեցումներով նայենք այս խնդիրներին և պատշաճ գնահատական տանք դրանց ճանապարհաշինության ոլորտում»,- ասել է տիկին Ղալեչյանը։

Քննարկմանն ընդգծվել է, որ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ Ասիական զարգացման բանկի հետ առկա է համագործակցության մեծ փորձ, և ԱԶԲ կողմից հայ մասնագետների համար կազմակերպվել են բազմաթիվ վերապատրաստումներ սոցիալական, բնապահպանական, անվտանգության ոլորտներում։

Աշխատաժողովի ընթացքում ԱԶԲ տրանսպորտի բաժնի ավագ մասնագետ Թոմաս Հերցը, ԱԶԲ խորհրդատուների խմբի բնապահպանական անվտանգության գծով մասնագետ Էնդրյու Թեյլորը, ԱԶԲ խորհրդատուների խմբի սոցիալական և գենդերային մասնագետ Մանոշի Միտրան խոսել են սոցիալական, բնապահպանական, գենդերային երաշխիքների կարևորության, ծրագրերի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրների և դրանց լուծման տարբերակների, երաշխիքներն ապահովելու համար անհրաժեշտ աշխատանքային, իրավական, ինստիտուցիոնալ, ընթացակարգային և գործանական փոփոխությունների մասին։

Աշխատաժողովին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական և գենդերային հարցերի տեղական փորձագետներ։