Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 մարզիկ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 23-31-ը կանցկացվի ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա 7 մարզիկով: Երիտասարդական հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ տղաներից առաջնությանը կմասնակցեն Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ աղջիկներից մրցահարթակ դուրս կգան Միլենա Խաչատրյանը (71 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ):

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանի խոսքով՝ կազմն ընտրելիս հաշվի են առել Հայաստանի առաջնության արդյունքները. «Մասնակցելու ենք ուժեղագույն կազմով: Վերջին շրջանում անցկացրած ուսումնամարզական հավաքները տվել են դրական արդյունք՝ ծանրորդները հասել են ցանկալի մարզավիճակի: Բոլորն իրենց հնարավորությունների չափով պատրաստվել են առաջնությանը, բայց, ամեն դեպքում, ուժեղագույնին ցույց կտա մրցահարթակը: Ես միայն վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Հավելենք, որ այս առաջնությունից հետո երիտասարդ ծանրորդները սկսելու են նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությանը, որին, մարզիչ Մելիք Ղուկասյանի հավաստմամբ, հավաքականը կմասնակցի ընդլայնված կազմով: