ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ «Վիճելի տարածքներ» ձևակերպման, ԼՂ-ի հարցի կարգավորման մասին՝ ի պատասխան Factor.am-ի գրավոր հարցման

Լուրեր

29.04.2024 | 00:56
Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել ՀՀ-ի հետ բանակցությունները ու ազատել անարդարացի ձերբակալվածներին, Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է բաժանարար գծերից
28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
Բոլորը

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱՄՆ Պետքարտուղարություն՝ խոսնակ Ջալինա Փորտերի՝ մայիսի 14-ին Սյունիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ կիրառած «վիճելի տարածքներ» արտահայտության մեկնաբանման խնդրանքով, և այսօր ստացվել է պատասխանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի հարավային սուվերեն տարածք Ադրբեջանի զինուժի ներխուժման փաստին արձագանքելով՝  ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջալինա Փորտերը կոչ  էր արել  Բաքվին «անհապաղ դուրս բերել զորքերը և հրաժարվել սադրանքներից»։

Խոսնակը շեշտել էր, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է իրավիճակին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ իր խոսքում, սակայն, կիրառելով այսպիսի ձևակերպում․ «Վիճելի տարածքներում զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի բոլոր զորքերը և կհրաժարվի հետագա սադրանքներից»։

Չնայած սուր քննադատությանը Բաքվի հասցեին և նրա գործողությունների կոշտ դատապարտմանը, Պետքարտուղարության պաշտոնյա Ջալինա Փորտերի օգտագործած «վիճելի տարածքներ» արտահայտությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց։

Factor.am-ը ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղել է հետևյալ հարցերը «Օգտագործված «վիճելի տարածքներ» արտահայտությունն արդյոք նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ը կասկածի տակ է դրել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ նշանակությամբ է օգտագործվել «վիճելի տարածքներ» արտահայտությունը։ Արդյոք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության` ՄԱԿ-ի կողմից  ճանաչված սահմանային տարածքներ ներխուժումից հետո ԱՄՆ-ն դրանք համարո՞ւմ է վիճարկելի երկու կողմի միջև:

Ադրբեջանը, որի նախագահը հայտարարել է, թե «ուժով միջանցք է բացելու Զանգեզուրով (Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով) դեպի Նախիջևան», մայիսի 16-ին սկսել է 15 000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն՝ սահմանային լարման իրավիճակում։ Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախագահի սպառնալիքի և լարվածության պայմաններում մեծամասշտաբ զորավարժություն սկսելու կապակցությամբ»։

ԱՄՆ Պետքարտուղարությունից ստացված պաշտոնական պատասխան նամակում ասվում է «Մենք լրացուցիչ պարզաբանումներ ենք փնտրում Ադրբեջանի զինված սահմանապահների տեղաշարժի վերաբերյալ այն տարածքում, որտեղ սահմանի միջազգային սահմանազատում չկա։ Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է և ողջունում ենք նրանց հանձնառությունը այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Մենք կողմերին հորդորում ենք պաշտոնական քննարկումներ սկսել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանը խաղաղ ճանապարհով սահմանազատելու համար:

Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին»։

 

Ռոբերտ Անանյան