Սերժ Սարգսյանի պաշտպանը կդիմի Վերաքննիչ դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահը չի կարող կատարել մի արարք, որը գործի քննությանը կխոչընդոտի: Մենք դատարանի որոշման հետ, խափանման միջոցի մասով ունենք սկզբունքային անհամաձայնություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նշենք, որ այսօր դատարանը չբավարարեց փաստաբանների միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին։  Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Փաստաբանն ասաց, որ գործի քննությանը խոչընդոտելու ռեալ բոլոր հնարավորությունները վերացած է ընդհանրապես: Մակինյանը հավելեց, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։

«Մարդիկ պետք է հասկանան, որ գործ ունենք մի մարդու հետ, որը 10 տարի եղել է գլխավոր գերագույն հրամանատար: Նա 1992թ-ից մինչև 2016 թվականը շան ծեծ է տվել ադրբեջանական բանակին, նրա ձեռքը հրաման տալուց չի դողացել: Եվ այդ հրամանատարին կասկածե՞լ, որ կարող է կատարել 135-րդ հոդվածով նախատեսված գործողություններից մեկը` խոչընդոտել կամ թաքնվել: Ումի՞ց թաքնվի, ինչպե՞ս: Դատարանի պատճառաբանություններն ինձ համար ընդունելի չեն: Ես բողոքարկելու եմ այդ որոշումը»,-շեշտեց Մակինյանը:

Մակինյանը նաև հայտնեց, որ երեկ իրենք դատարանին են ներկայացրել մի շարք փաստաթղթեր, որոնք չկան քրեական գործում։

Մանրամասները՝ տեսանյութում: