Ռեստորանների Հայկական Միությունը կտրականապես դեմ է ընդհանուր ԱԱՀ համակարգի ներդրման հայեցակարգին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ռեստորանների Հայկական Միության հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է.

«Ռեստորանների Հայկական Միությունը կտրականապես դեմ է կառավարության կողմից առաջարկվող, ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունների կողմից նախնական քննարկման դրված ընդհանուր ԱԱՀ համակարգի ներդրման հայեցակարգին, որով վերացվում է նաեվ շրջանառության հարկի տեսակը, ի մասնավորի, հանրային սննդի ոլորտում աշխատող ընկերությունների համար։

2020-ին Քովիդի համավարակի եվ պատերազմի ճգնաժամերից դեռեվս լիովին դուրս չեկած եվ նոր վերականգնվող տնտեսության ոլորտների, մասնավորապես հանրային սննդի բնագավառի համար, առաջարկվող հարկային փոփոխությունների արդյունքում մի քանի՝ 3-4, անգամ կավելանա հարկային բեռը եվ կունենա ծանր հետեվանքներ՝
անհամեմատ կբարձրանան մատուցվող ծառայությունների արժեքները
Կառաջանա անհավասար մրցակցություն
Կփակվեն հարյուրավոր ձեռնարկություններ
Կկորսվեն հազարավոր աշխատատեղեր։
Սա իր հերթին բերելու է նաեվ հանրային սննդի կողմից վճարվող հարկերի կրճատման՝ այսինքն նաեվ չի իրագործվելու ավելի շատ հարկեր հավաքելու կառավարության հռչակած նպատակը։
Միաժամանակ հիշեցնում ենք, որ 2018-ին արդեն իսկ երեք անգամ ավելացել է հանրային սննդի ոլորտի հարկային բեռը, ինչը նշանակում է, որ առաջարկվող հայեցակարգի ընդունման դեպքում ընդամենը 3 տարում մեր բնագավառի բիզնեսի հարկումը ավելանում է 10 անգամ։
Սա անթույլատրելի է։

Ելնելով վերոնշյալից պահանջում ենք պահպանել շրջանառության հարկը առկա կարգավորումներով, բարելավել հարկային վարչարարությունը եվ չխոչընդոտել այս հետճգնաժամային իրավիճակում հանրային սննդի ոլորտի վերականգնմանը։

Ռեստորանների Հայկական Միությունը վճռականորեն շարունակելու է բոլոր օրինական միջոցներով պայքարել հանրային սննդի ոլորտի շահերի պաշտպանության համար»։