«Երկաթե գմբեթն» այլևս չի պաշտպանո՞ւմ. ՀԱՄԱՍ-ի կողմից հրթիռային հարձակումների հետևանքով ավելի շատ իսրայելցի է զոհվել, քան 2014-ի հակամարտության ժամանակ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Երկու օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից հրթիռային հարձակումների հետևանքով ավելի շատ իսրայելցի է զոհվել, քան նախորդ երկամսյա հակամարտության ժամանակ, որը տեղի էր ունեցել յոթ տարի առաջ. գրում է meduza.io-ն:

Մայիսի 11-ին և 12-ին Գազայի հատվածից պաղեստինյան խմբավորումները ավելի քան 1500 հրթիռ էին արձակել Իսրայելի ուղղությամբ: Դրանցից 130-ը հարվածել են  Թել Ավիվում ու արվարձաններում խիտ բնակեցված շրջաններին: Հրթիռների մեծ մասը կա՛մ բաց են թողել կարևոր թիրախները, կա՛մ խոցվել են իսրայելական «Երկաթե գմբեթ» կարճ հեռահարության ՀՕՊ համակարգով: Սակայն ոչ առանց զոհերի. Իսրայելում բախման հետևանքով 7 մարդ է զոհվել է (այս ընթացքում պաղեստինցիների զոհերի թիվը մոտենում է 70-ին):

Իսրայելի կորուստները երկու օրվա ընթացքում գերազանցել են, սակայն, 2014-ին՝ Պաղեստինա-իսրայելական հակամարտության նախորդ մեծ սրացման ընթացքում, Գազայից հրթիռային հարվածների զոհերի թվին. այն ժամանակ հրթիռակոծումից սպանվել էր  երկու քաղաքացի:

Նշվում է, որ եթե պաղեստինյան խմբավորումներն առավել մասսայական հարվածներ հասցնեն, ապա Իսրայելի Պաշտպանության ուժերին այլ բան չի մնում, քան արյունալի ցամաքային գործողություն սկսել Գազայում:

Ի՞նչ է «Երկաթե գմբեթը» և ինչպե՞ս է այն գործում:

Դա աշխարհում միակ համակարգն է, որը նախատեսված է ողջ երկրի քաղաքացիական բնակչությանը հուսալիորեն պաշտպանելու համար `փոքր հեռահարության հրթիռների զանգվածային հարձակումներից:

«Երկաթե գմբեթը» այլ երկրներում կարճ հեռավորության հակաօդային պաշտպանության համակարգերից տարբերվում է նրանով, որ այն նախատեսված է ոչ միայն առանձին օբյեկտների (ռազմական կամ ենթակառուցվածքային), այլ ամբողջ քաղաքների և մարզերի պաշտպանության համար:

Սակայն հարց է հնչում՝ եթե ​​«Երկաթե գմբեթն» այդքան արդյունավետ է, ինչու՞ են մարդիկ Իսրայելում  մահանում: