Ադրբեջանը Շուշիում մզկիթ է կառուցում․ Ալիևն ընտանիքի հետ մասնակցել է հիմնարկեքին

Լուրեր

11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
Բոլորը

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում այսօր նոր մզկիթի հիմնարկեքի արարողություն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` արարողությանը մասնակցել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ընտանիքի անդամների՝ կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և դուստրերի՝ Աեյլա ու Արզու Ալիևաների հետ։

«Այսօր մենք դրեցինք Շուշիի նոր մզկիթի հիմքը։ Շուշիում նոր մզկիթ կկառուցվի։ Ես վաղուց եմ կառուցման մասին որոշում կայացրել և մտածել դրա ճարտարապետության մասին։ Կարելի է ասել՝ դրա մասին մի քանի ամիս մտածել եմ։ Վերջապես եզրահանգման եկա, որ մզկիթն ու նրա ճարտարապետությունը պիտի խորհրդանշական բնույթ կրեն։ Դրա համար առաջարկեցի, որ մզկիթի ձևն արտացոլի 8 թիվը։ Քանի որ նոյեմբերի 8-ին մենք «ազատագրեցինք» Շուշին։ Մզկիթի երկու մինարեթներն էլ պիտի արտացոլեն 11 թիվը։ Այս գաղափարների հիմա վրա ճարտարապետները սկսել են աշխատանքը»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ մզկիթի տեղը ևս պատահական չի ընտրվել․ այն գտնվում է քաղաքի վերին հատվածում ու պիտի գերիշխի քաղաքի նկատմամբ։

Նշենք, որ Ադրբեջանը ակտիվ շինարարական աշխատանքներ է իրականացնում Շուշիում։ Քաղաքի հայկական պատմական, հոգևոր, մշակութային ժառանգությունը վտանգված է, քանի որ ռեստավրացիայի անվան տակ ադրբեջանցիները զբաղվում են հուշարձանների հայկական հետքերի վերացմամբ։ Հատկապես վտանգի տակ է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեչոց եկեղեցին, որի գմբեթներն ադրբեջանցիներն արդեն հանել են ու տարբեր կերպ փորձում են այն ներկայացնել ռուս ուղղափառ եկեղեցի։

Էմմա Չոբանյան