Շիրակի մարզպետը գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագրի» մարզային շտաբը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նախընտրական շրջանում գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային շտաբը։ Քարոզարշավի ընթացքում նա արձակուրդում է լինելու։ Այս մասին այսօր հայտնեց Շիրակի մարզպետը իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս։

Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ դեռ պարզ չէ՝ ինքն ընդգրկվելո՞ւ է կուսակցության համամասնական ցուցակում, թե՞ ոչ։

«Շուտ է դրա մասին ասելը, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշումից հետո միայն պարզ կլինի՝ ովքեր և ինչ դիրքերում կլինեն ցուցակում։ Որևէ մեկն այս պահին չի կարող ասել նախընտրական ցուցակում իր ընդգրկվելու մասին»,- ասաց նա։

Շիրակի մարզպետը նշեց, որ կարևորը նախընտրական գործընթացում ամեն ինչ օրենքով կազմակերպելն է։ Վստահեցրեց՝ վարչական ռեսուրսի կիրառում թույլ չի տալու՝ անկախ այն հանգամանքից, թե որ ուժի համար է այն ծառայելու։

«Ինձ համար առաջնայինն ընտրական գործընթացն առանց օրինախախտման կազմակերպելն է։ Ես կլինեմ երաշխավոր՝ օրենքի խախտողին օրենքով նախատեսված պատիժը կիրառելու ճանապարհին»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։

Նա հավելեց, որ հստակ պարտականություն ունի՝ մարզում կազմակերպել «ՔՊ» կուսակցության մասնակցությունը ընտրություններին։

«Որպես մարզային շտաբի պետ՝ հետևելու եմ, որ նախընտրական շրջանում չլինեն այնպիսի պրոցեսներ, որոնք կվնասեն ընտրությունների ռեյտինգը, և որպես մարզպետ՝ հետընտրական պրոցեսներում պահպանելու եմ լավ մթնոլորտը, որը կստեղծվի նախընտրական պրոցեսների ժամանակ»,- ասաց Շիրակի մարզպետը։

Էմմա Չոբանյան