Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական աջակցություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը Ղարաբաղյան հակամարտության սրացումից տուժած անձնանց համար

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մայիսի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության փոխդեսպան պարոն Ալի Մոհամադ Մոթաղին, որին ընդունել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։

«Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց աջակցելու նպատակով։ Օգնությունը ներառում է 1600 ծածկոց, խոհանոցային պարագաների 400 հավաքածու և մոտ 15 000 միավոր բժշակական պարագա, որոնք փոխանցվելու են Այրվածքաբանության ազգային կենտրոնին։

– Մենք շնորհակալ ենք գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը՝ համագործակցության և Ազգային ընկերությանը՝ ցուցաբերած աջակցության համար։ Իրանի Կարմիր մահիկի հետ մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, և վստահ եմ, որ ապագայում էլ կհամագործակցենք՝ ի շահ խոցելի խմբերի բարօրության, -ողջունելով հյուրերին ասաց տիկին Աննա Եղիազարյանը։

Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փոխդեսպան պարոն Մոթաղին հիշատակելով Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների մասին, այդ թվում՝ կողմերի համագործակցությունը ծանր իրավիճակներում, որին բախվել են երկու երկրները, իր կարեկցանքը հայտնեց Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման ընթացքում տուժածներին և, բարձր գնահատելով Հայկական Կարմիր խաչի ընկերության ջանքերը՝ պատերազմի հետևանքով մոտ հարյուր հազար տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, հաջողություն մաղթեց՝ սրացման հետևանքով տուժածներին օգնելու, ինչպես նաև մարդասիրական այլ խնդիրներ լուծելու համար:

Անդրադառնալով անցյալ տարվա ծանր պայմաններում երկու երկրների համագործակցության շարունակությանը՝ փոխդեսպանը հույս հայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև բարեկամական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց»,- տեղեկացնում են ՀԿԽԸ-ից: