Առաջադրեք ձեր հերոսին 2022 թ. «Ավրորա» մրցանակի. համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլը մեկնարկել է

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումների փուլը մեկնարկել է եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կոչ է անում առաջադրել հերոսների ամբողջ աշխարհից: Հայտարարությունն արվեց Մատենադարանում կայացած հատուկ միջոցառման ընթացքում, երբ, ավանդույթի համաձայն, հայտարարվեցին նաեւ 2021 թ. «Ավրորայի» հերոսների անունները. տեղեկացնում են IDeA հիմնադրամից:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության: Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:

«2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր դառնալն անչափ օգնել է մեզ: Այն ավելի մեծ արժեք հաղորդեց մեր ջանքերին եւ այնքան շատ դռներ բացեց մեր առջեւ՝ մեր ազդեցությունն ավելի մեծացնելու համար: Մեր աշխատանքի մեջ աջակցությունն այնքան մեծ նշանակություն ունի: Այդ պատճառով մենք խրախուսում ենք յուրաքանչյուրին, որտեղ էլ ապրելիս լինեն, այս մրցանակին առաջադրելու այն մարդկանց, որոնք ոգեշնչում են իրենց: Երբեք չգիտես, դա կարող է լինել այն օգնությունը, որի կարիքն ունի ձեր հերոսը հենց այս պահին»,- ասաց Իլվադ Էլմանը, որը մոր՝ Ֆարթուն Ադանի հետ ղեկավարում է Սոմալիի «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը «Ավրորա» մրցանակի դափնեկիր ճանաչվեցին 2020 թվականին՝ ընտրվելով մրցանակի համար առաջադրված 585 եզակի թեկնածուներից:

Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր անձ կարող է առաջադրման հայտ ներկայացնել թեկնածուների համար, որոնք, ըստ առաջադրողի, անձնական մեծ մարտահրավերներ են հաղթահարել, որպեսզի օգնության ձեռք մեկնեն այլոց: Յուրաքանչյուր առաջադրում ուսումնասիրում է մարդասիրության ոլորտի մասնագետներից կազմված Փորձագետների խորհուրդը: «Ավրորայի» հերոսներին, ապա «Ավրորա» մրցանակի դափնեկրին հավանական թեկնածուների վերջնացուցակից ընտրում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը, որի կազմում են Նոբելյան դափնեկիրներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ մարդու իրավունքների համաշխարհային ակտիվիստներ: «Ավրորա» մրցանակի թեկնածուներին առաջադրվող չափանիշների եւ ընտրության ընթացքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

2022 թ. «Ավրորայի» հերոսները (մրցանակի հավակնորդները) կհայտարարվեն 2022 թ. ապրիլի 24-ին: