«Կանաչ» հմտություններ երիտասարդների համար. 5 դպրոց կիրականացնի իր մշակած ծրագիրը. ԿԳՄՍՆ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպությունը 2020 թվականին սկսել է իրականացնել ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված գործողությունների, «կանաչ» տեխնոլոգիաների վերաբերյալ՝ աշակերտներին մասնակից դարձնելով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատման, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։ Ծրագիրն իրականացվում է 6 մարզի 10 դպրոցում, որոնք ընտրվել են ներկայացված դիմումների հիման վրա։ Այդ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար մշակվել են ուսումնական նյութեր, և կազմակերպվել առցանց դասընթացներ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրի, «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» ոլորտային առաջատար փորձագետների ներգրավմամբ։ Այնուհետև ֆիզիկայի ուսուցիչները գլխավորել են դպրոցներում ձևավորված «կանաչ» ջոկատները, իրականացրել տեսական և գործնական դասընթացներ՝ աշակերտների կողմից էներգաօգտագործման ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։

«Կանաչ» ջոկատների խնդիրներից էր կատարված ուսումնասիրությունների հիման վրա մշակել էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր և ներկայացնել «Կանաչ տեխնոլոգիաներ դպրոցում» մրցույթին՝ դրանք դրամաշնորհային միջոցներով կյանքի կոչելու նպատակով։ Օրերս Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի սմարթ կենտրոնում տեղի է ունեցել համանուն միջոցառումը, որի ժամանակ «կանաչ» ջոկատներում ընդգրկված աշակերտները նախ մասնակցել են ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները ստուգող մրցույթին, ապա ներկայացրել են իրենց մշակած ծրագրերը:

Գնահատող հանձնաժողովի որոշմամբ՝ հաղթել են Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ, Լոռու մարզի Վանաձորի Ծ. Իսակովի անվան թիվ 23, Ստեփանավանի Ս. Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցները: Ծրագրով նախատեսվում էր միայն 4 դպրոցի հնարավորություն տալ իրականացնել ներկայացված ծրագրերը, սակայն գնահատող հանձնաժողովի անդամ, «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրեն Կարեն Ասատրյանը հաճելի անակնկալ է մատուցել՝ ևս մեկ դպրոցի հնարավորություն տալով, որ կյանքի կոչի իր առաջարկած ծրագիրը։ Բարձր ցուցանիշներով հաջորդ դպրոցը եղել է Շիրակի մարզի Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցը։

Ծրագրերի իրականացման համար դպրոցներին տրամադրվել է 2 միլիոն ՀՀ դրամին համարժեք էներգախնայողության ապահովման և էներգաարդյունավետության բարձրացման գործողությունների իրականացման պարգևատրման վկայական: Վկայականներ և շնորհակալագրեր են ստացել նաև դպրոցների տնօրենները և ֆիզիկայի ուսուցիչները: Բացի դրանից՝ դպրոցներին տրամադրվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից մշակված «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի հավաքածուն։