Արմավիրի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել․ երկու անձ կալանավորվել է

Լուրեր

17.09.2026 | 17:20
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի բնակիչներից մեկը տարբեր անձանց թմրամիջոց է իրացնում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզի Ակնաշեն և Փարաքար գյուղերից, մեքենաներով հանդերձ, բաժին բերման ենթարկվեց երկու տղամարդ։ Նրանց անձնական խուզարկությամբ և մեքենաների զննությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 25 գրամից ավելի քաշով։ Արմավիրի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով պարզեցին, որ նրանց մարիխուանայի նմանվող զանգվածները 20 և 30 հազար դրամով իրացրել էր իրենց տեսադաշտում հայտնված Արգավանդ գյուղի բնակիչը։ Նա հայտնաբերվեց և, թմրամիջոց իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց Արմավիրի բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ ևս մարիխուանայի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Արգավանդ գյուղի բնակչին մեղադրանք առաջադրվեց, ինչից հետո նա կալանավորվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին. Արմավիրի քրեական հետախույզները տեղեկություն ունեին, որ արգավանդցին էլ իր հերթին 4-ից 5 հազար դրամով թմրամիջոց էր գնել 76-ամյա համագյուղացուց, որի տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփի սերմեր և մարիխուանայի նմանվող զանգված։ Թոշակառուին ևս մեղադրանք առաջադրվեց։ Նա կալանավորված է։

Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված այլ խուզարկություններով հայտնաբերվել են կանեփի սերմեր և ինքնաձիգի փամփուշտներ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։