80-90% արդյունքի դեպքում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30%, 90% և ավելի արդյունքի դեպքում՝ 50%. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Կրթական գերատեսչությունը կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչներին ավելի բարձր վարձատրվելու հնարավորություն կտա: Գործընթացն արդեն սկսվել է: Մինչև մայիսի 31-ն ուսուցիչները կարող են համապատասխան դիմումը, դպրոցից տեղեկանքն ու դիպլոմի պատճենը ներկայացնել նախարարություն կամ դրանք ուղարկել էլեկտրոնային տարբերակով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսւոմ տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ կամավոր ատեստավորում կարող են անցնել 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, հայոց պատմություն ու աշխարհագրություն դասավանդողները: Ուսուցիչների գիտելիքների ստուգման գործընթացը կիրականացնի գնահատման և թեստավորման կենտրոնը սեպտեմբերին: Հարցաշարերը կազմվելու են ծրագրային նյութի հիման վրա:

Այն ուսուցիչները, որոնք կցուցաբերեն 80 տոկոսից մինչև 90 տոկոս արդյունք, կստանան աշխատավարձի 30 տոկոս հավելավճար, այն ուսուցիչները, որոնք կցուցաբերեն 90 տոկոս և ավելի արդյունք, կստանան աշխատավարձի 50 տոկոս հավելավճար:

70-80 տոկոս արդյունք գրանցելու դեպքում ուսուցիչը կհամարվի ատեստավորումն անցած, բայց հավելավճար չի ստանա, իսկ ցածր արդյունքի դեպքում մեկ տարի հետո կրկին կանցնի գիտելիքի ստուգման փուլով:

Մանրամասները՝ տեսանյութում: