«Զոն նայողներին» նույնպես դատելու են. «Վանաձոր» ՔԿՀ-ի կոռուպցիոն բացահայտումների հետքերով

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2017 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը երկար ժամանակ գաղտնալսումներ էր կազմակերպել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Արդյունքը եղան կոռուպցիոն բացահայտումները, որոնցում ներգրավված էին տարբեր կալիբրի 10 պաշտոնյաներ՝ հանձնուք ընդունող տեսուչ Լիաննա Ոսկանյանից մինչև հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը և նրա տեղակալ Արտաշես Թումանյանը։

Վերջիններս մեղադրվում են տարբեր հոդվածներով, որոնցից ամենախիստը առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալն է /քր․ օր-ի 311 հոդված, մաս 4/, որը պատժվում է ավելի քան 10 տարվա ազատազրկմամբ։ Գևորգ Մկրտչյանը և Արտաշես Թումանյանը չեն ընդունել մեղադրանքը, մյուսներն ընդունել են։ Կաշառք տվողները «զոն նայողներ» Թամազ Ֆերոյանն ու Արկադի Պապոյանն են եղել, որոնք տարբեր արտոնություններ ստանալու դիմաց, ըստ ՀՔԾ նյութերի, մոտ մեկ տարի ամսական 250-300 հազար դրամ են տրամադրել կալանավայրի ղեկավարությանը։

Մեր տեղեկություններով՝ «զոն նայողները» որոշակի գումարի դիմաց պահանջել են, որ երեք խցերի դռները բաց թողնվեն և որ կալանավայրի պետը իրենց հետ որոշի, թե որ դատապարտյալին որ խցում պահեն։ «Զոն նայողների» մասը անջատվելու է պաշտոնյաների գործից և քննվելու է առանձին։ Պաշտոնյաների մասով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատախազություն, իսկ «զոն նայողների» գործի նախաքննությունը դեռ շարունակվում է։ Վանաձոր ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հաստատեց մեր այս տեղեկությունը։

«Այո, իմ պաշտպանյալի և մյուս պաշտոնյաների գործը առանձնացվել է դատապարտյալների մասից։ Մարդկային առումով նայենք, ինչո՞ւ պետք է դատապարտյալներին, որոնք որպես կաշառք տվող ևս դատապարտվելու են, պաշտոնյաների հետ դատեն»,- ասաց փաստաբանը։

Իրավիճակը, որը տիրել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ թույլատրված թղթախաղ, թմրամիջոցների շրջանառություն, արգելված իրերի մուտք, հատուկ մուծումների դիմաց բջջային կապից և ինտերնետից օգտվելու հնարավորություն և այլն, ըստ նրա, առանձնապես չի տարբերվում մյուս կալանավայրերում տիրող իրավիճակից։ «Բոլոր մեկուսարաններում և գաղութներում է այդպես, հանրապետությունում է էդպես, թող գնան, բոլորին բռնեն»,- ասում է փաստաբանը։ Մեղադրանքների հիմքը բացառապես ազգային անվտանգության ծառայության կատարած գաղտնալսումներն են եղել։

Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում այս գերատեսչությունը գաղտնալսումներ և անսպասելի խուզարկություններ է իրականացրել տարբեր կալանավայրերում։ Անցյալ տարի մայիսի 3-ին «Նուբարաշենի» դատապարտյալներն ու կալանավորները «բունտ» արեցին, երբ ՀՔԾ և ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները փորձեցին «Նուբարաշենի» խցերից մեկում խուզարկություն կատարել։ «Շմոնը» բերդի օրենքներով թույլատրելի է միայն հիմնարկի ադմինիստրացիային, և «Նուբարաշենի» բնակիչներին զայրացրել էր օտարների հանդգնությունը։ Նրանք աղմկել էին, շորեր էին այրել, նույնիսկ սպիտակ գույնի անհայտ հեղուկ էին լցրել ՀՔԾ պաշտոնյայի գլխին, որը փորձաքննությամբ պարզվեց՝ «մածուն» էր։ Այս պատմության հետևանքով 14 դատապարտյալներ պատժվեցին, բայց ԱԱԾ-ն հանգիստ թողեց «Նուբարաշենը»։

Սյուզան Սիմոնյան