Համաձայն եմ ցանկացած եղանակով մաքրել դատական իշխանությունը․ պայմանները հետևյալն են․ Վ․ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս իշխանության ուժը՝ գործադիր, թե օրենսդիր, նրանում է, որ դատարանին չի ասելու՝ ինչ անել: Ազգային ժողովի այսօրվա նիստում երկրորդ անգամ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ արձագանքելով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին:

«Ձեզ հետ լիովին համաձայն եմ, որ անկախ դատական իշխանություն նշանակում է ոչ միայն այն, որ իշխանության թևերը չեն ասում դատարան իշխանությանը՝ ինչ անել, այլ նաև որ դատարանն անկախ է որևիցե տեսակի էքստերնալ միջամտությունից:

Իսկ ինչ վերաբերում է կարողանալ-չկարողանալուն՝ կասկածող եմ ման գալիս, պարո՛ն Բաբաջանյան:

Ես համաձայն եմ, որ դատական համակարգում լրջագույն բարեփոխումների կարիք կա, բայց դրանք պետք է լինեն ոչ թե 1, 2, 3 քայլանոց, այլ պերմանենտ բարեփոխումներ, որովհետև հասարակական հարաբերությունները զարագանում են, դատական իշխանությունը զարգանում է, և պետք է գնանք առաջ»,- նշեց իմքայլական պատգամավորը:

«Համաձայն եմ ցանկացած եղանակով մաքրել դատական իշխանությունը. պայմանները հետևյալն են՝ այդ եղանակները պետք է լինեն արդյունավետ, իրավական, պետք է համահունչ լինեն միջազգային չափորոշիչներին և ապացուցեն, որ ՀՀ-ն իրավական պետություն է, այլ ոչ թե հակառակը»,- ընդգծեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: