Սա միջամտութուն է իմ անկախությանը, իմ համարձակ որոշումներ կայացնելուն. Արման Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Կարծում եմ՝ ինչպես կարգապահական վարույթ հարուցող մարմինը, այնպես էլ իրենց հաղորդում ներկայացրած մարմինն անուշադրությամբ են գործել։ Չեմ ուզում հավատալ, որ իրենք չեն հասկանում, որ այդտեղ կարգապահական խախտում տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն։

«Գտնում եմ, որ կարճ ժամանակում իրենք իրենց մոտեցումը կփորձեն փոխել։ Եթե իրենց մոտեցումը չի փոխվի, կգնա ԲԴԽ, այնտեղ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,- ասաց Հովհաննիսյանը։

«Կարգապահական վարույթի հարուցման որոշումը կարդացել եմ։ Ամենայն անկեղծությամբ չեմ հասկացել, թե ինչում են ինձ մեղադրում, թեև հարուցման որոշման մեջ պետք է շատ ավելի սահմանափակ գրված լինի»,- նշեց դատավորը և հաստատեց, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմքն ազատամարտիկ Աշոտ Մինասյանին չկալանավորելու մասին որոշմանն է վերաբերում:

«Չեմ հասկանում, թե ինչում են մեղադրում, թե իմ կարգապահական խախտումը ինչում է դրսևորվում։ Եթե խոսքը գնում է, ապա ինչ-որ դատավարական խախտման մասին պետք է լինի։ Հարուցման որոշման մեջ գրված է, որ հիմնավոր կասկածի առկայության բացակայությունն առերևույթ չպատճառաբանված է, մի քանի տող ներքև գրված է, որ դատարանը դուրս է եկել դատական վերահսկողության սահմաններից և անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնք իր քննարկման առարկան չէր։ Հիմա ես չեմ հասկանում՝ այդ դատական ակտը չպատճառաբանվա՞ծ է, թե՞ շատ պատճաբանված է, որ սահմաններից դուրս եմ եկել։ Եթե ասում են, որ դուրս եմ եկել սահմաններից որպես կանոն պրակտիկայում խոսք է գնում, որ պատճառաբանության թույլատրելի սահմանից ես անցել։ Գնանք ԲԴԽ, բոլորը կտեսնեն՝ պատճառաբանված, թե ոչ, եթե չեն գնա ԲԴԽ, և երբ այդ գործի նախաքննությունն այլևս գաղտնի չի լինի, ինքս կհորդորեմ, որ այդ դատական ակտը հասանելի դառնա, եթե կգտնվի մեկ իրավաբան, որը կասի՝ ակտը չպատճառաբանված է, ուրեմն ուրախ կլինեմ՝ իմանամ ով է»,- ասաց դատավորը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք այս կարգապահական վարույթ հարուցելն ինքը կապում է քաղաքական պրոցեսների հետ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես որևէ բան չեմ բացառում։ Ես զուտ փաստերն ու միմյանց հաջորդող դեպքերն եմ հաշվի առնում։ Ես ունեմ ողջամիտ հիմքեր կարծելու, որ սա միջամտություն է իմ անկախությանը, իմ անկաշկանդ աշխատանքին, համարձակ որոշումներ կայացնելուն։ Երբ ես Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանքի միջնորդությունը քննարկեցի ու չբավարարեցի այդ միջնորդությունը, դրան հաջորդեց մի շարք պետական մարմինների, պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԲԴԽ անդամ-թեկնածուների հայտարարությունները։ Ճիշտ է, Աշոտ Մինասյան անունը ոչ ոք չի տվել, բայց այնպիսի հանգամանքներից էին խոսում, որ բոլորին էլ պարզ էր՝ այդ գործը վերաբերում էր հենց Աշոտ Մինասյանին։ Նրանք չէին արտահայտվում՝ չեզոք գնահատականներ տալով, այլ իրենց մտահոգությունն էին արտահայտում»:

Հարցին, թե իր կարծիքով, կհաջողվի՞ դատավորներին մնալ իրենց անաչառ դիրքերում,  Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո: Դա գալիս է անձից, անձը պետք է ունենա իր ներքին անկախությունը։ Վստահ եմ, որ եթե անձն ունի այդ անկախությունը, ցանկացած միջամտություն կամ փորձ, չի կարող անձի մոտ փոխել, որ ինքն անկաշկանդ չգործի»։

Մանրամասները՝ տեսանյութում: